Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրության աճ է նկատվում նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ: Այդ մասին նախօրեին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն, հայտնում է ՙՊոլիտՆավիգատորը՚:
ՙԱճ է նկատվում թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ուղղությամբ: Առաջավա պես առաջատարը Բելառուսն է, թեև այնտեղ դինամիկան բացասական է անցած տարվա համեմատ, քանի որ շատ է թանկացել: Նախկին ԽՍՀՄ երկրներից գին-որակ ամենահավասարակշռված հարաբերակցությունն առայժմ դիտվում է Անդրկովկասում՚,- ասել է Լոմիձեն: Նա կանխատեսել է, որ աճող պահանջարկը կհանգեցնի փոխադրումների ծավալների ավելացման և դրանց գների նվազման:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը հայտնել էր, որ Հայաստանում միջազգային տուրիզմը 2016 թվականին կաճի 5%: Ապրեսյանը նշել էր, որ առաջին եռամսյակում միջազգայինն տուրիզմը Հայստանում աճել է 8.6%: «Տուրիստական հոսքերի դրական միտումը մեծ հաշվով պայմանավորված է տուրիզմի դիվերսիֆիկացումով և հանդիսանում է վերջին 5 տարիներին նախարարության կատարած աշխատանքների արդյունքը՚,-պարզաբանել է նա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականին հանրապետույթուն է ժամանել 1 256 572 զբոսաշրջիկ (2015թ. հունվար-դեկտեմբերին` 1 192 120 զբոսաշրջիկ, տարեկան կտրվածքով կրճատվելով 3,2%-ով (2015թ. տարեկան ցուցանիծը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1%-ով): 2015թ. IV եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետություն է ժամանել 1 310 164 մարդ (2015թ. հունվար-դեկտեմբերին` 1 187 369 մարդ), 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 1,3%-ով (2015թ. տարեկան ցուցանիշը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,9%-ով): 2016 թ. I եռամսյակում Հայաստան է ժամանել 1 252 506 զբոսաշրջիկ (տարեկան 8,6% աճ), իսկ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 227 499 մարդ (տարեկան 5,9% աճ):