Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2016 15:22
Նաիրա Բադալյան

Հայաստան է այցելելու Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը

Արմինֆո

Եռօրյա այցով սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում է լինելու Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունը, այցի շրջանակներում սեպտեմբերի  28–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ  կազմակերպում է գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ՝ համատեղ ձեռնարկությունների բացման ակնկալիքով)։ Գործարարների խմբում ընդգրկված են գյուղատնտեսության, սննդի վերամշակման, շինարարության, հյուրանոցների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ՏՏ ծառայությունների, ոգելից խմիչքների, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։