Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի 250 ձեռնարկությունների ավելի քան 400 ներկայացւոցիչների համար արդեն անցկացրել է 36 բիզնես-դասընթացներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաջորդ դասընթացները տեղի կունենան հոկտեմբերի 3-4-ը:
Դասընթացների նյութերը Բանկը պատրաստել է՝ սերտորեն համագործակցելով Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ, որի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ, որոնց հասցեները տեղակայված են https://www.acba.am/hy/about-bank/Branches-and-ATMs հղումով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում առաջինն իր ՓՄՁ ղեկավար հաճախորդների համար սկսեց անցկացնել անվճար բիզնես-դասընթացներ: Անցյալ տարվանից այդ դասընթացներին կարող են մասնակցել նաև այն ՓՄՁ ղեկավարները, որոնք չեն հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդը: 2016 թվականի առաջին դասընթացը տեղի ունեցավ փետրվարի 23-26-ին և մայիսի 24-27-ին: Դասընթացների ընթացքում ուսումնասիրվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` արդյունավետ կառավարումը, ֆինանսական կառավարումը, գործնական մարկետինգը: Դասընթացներին մասնակցող ՓՄՁ-ները ներկայացնում են սպասարկման, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Վարկանիշի, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 18% կամ մոտ 71 մլն.դոլար: Իսկ բանկերի կողմից այդ ոլորտում կատարված ընդհանուր ներդրումներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաբաժինը հասել է մոտ 6%-ի:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: