Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություն է լրացումներ է կատարել «Մաքսային կարգավորման մասին՚ ՀՀ օրենքում:
Ինչպես ավելի վաղ իր ելույթում նշել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, մինչև 200 եվրո արժեքով ապրանքները Հայաստանի մաքսատանը կարող են ձևակերպվել պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ վճարների: ՓՄՁ ներկայացուցիչները և ձեռնարկատիրական գործունեոթյուն չիրականացնող անձինք բազմաթիվ անգամ բարձրացրել են այս հարցը, որ բարձր գներ չունեցող ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում ստիպված են կատարել վճարներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ գերազանցում են այդ ապրանքի արժեքը: Օրինակ, ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, տեղեկատուներ ներմուծելիս, որոնց արժեքը կազմում է 5 հազար դրամ, քաղաքացիներն ստիպված են որպես մաքսային տուրք վճարել 6 հազար դրամ, ինչպես նաև կատարել այլ ծախսեր, այդ թվում նաև բրոքերական ծառայությունների համար`10-15 հազար դրամ: «Սա դարձել է լուրջ խնդիր: Ելնելով դրանից, ՀՀ կառավարությունը և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային օրենսդրությունումե,-հայտարարել է Մինասյանը: Երկրորդ նորամուծությունը, ինչպես նշել է Մինասյանը, այն է, որ այսուհետ քաղաքացիները մաքսային ձևակերպման համար կարող են չդիմել մաքսային բրոքերին, քանի որ թոյլատրվում է հայտարարագրի ինքնուրույն կազմումը: Ըստ նախկին կանոնների, պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը, ապրանքի մասին հայտարարագիր կազմելու կամ տվյալներն էլեկտրոնային համակարգ փոխանցելու համար նախկինում պահանջվում էին մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև համապատասխան թույլտվություն:
Հիշեցնենք, որ ըստ Մաքսային միության անդամ-երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման մաքսային ձևակերպման կարգի, եթե դրանց արժեքը (տրանսպորտային ծախսերի հետ միասին) չի գերազանցում 200 եվրոն, կարող են ձևակերպվել պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրման: Իսկ այն ապրանքների համար, որոնց արժեքը գերազանցում է 200 եվրոն (տրանսպորտային ծախսերի հետ միասին), ինչպես նաև այն ապրանքների, որոնց արժեքը չի գերազանցում 200 եվրոն, բայց պահանջվում է լրացուցիչ փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրում, ենթակա են անհատական մաքսային հայտարարագրման ընթացակարգին: