Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն այլ հարցերի:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

