Արմինֆո. «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եվրոպական ծրագիրը, արն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալությա կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ, այժմ հասանելի կլինի նաև Հայաստանի փոքր ֆերմերական տնտեսություններին: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ծրագրի համակարգող Հասմիկ Ալթունյանը ծրագրի առաջին փուլին մեկնարմին նվիրված միջոցառման ընթացքում, խոշոր և մանր ֆերմերական տնտեսությունների համար, որոնց տրամադրվել են դրամաշնորհային ֆինանսավորման սերթիֆիկատներ:
ՆՐա խոսքով, ծրագրի շրջանակներում փոքր ֆերմերական տնտեսութոյւններին կտրամադրվի 10 հազար եվրո գումարիանվերադարձ աջակցություն (ներառյալ կաթիլային ոռոգման համակարգը, հակակարկտային ցանցերը, փաթեթավորման և պիտակավորման սարքավորումները, փաթեթավորման տարաները, էլեկտրական չորանոցները, սարքավորումներ փոքրածավալ վերամշակման համար և այլն): Մասնակցության համար պարտադիր պայման կարող է լինել 3 ամյա գործունեությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում (մրգերի և պտուղների աճեցում և վերամշակում, հյութերի, պահածոների, յուղերի արտադրություն): Հայտերը կարող են ներկայացվել մինչև հոկտեմբերի 24-ը:
Միևնույն ժամանակ, միջոցառմանը ելույթ է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդորդերը, որը պատրաստակամություն է հայտնել ծրագրի շարունակման առումով: Նրա խոսքով, Ավստրիայում արտադրողների 17%-ը (մոտ 20 հազար) զբաղված են օրգանական գյուղատնտեսոթւյամբ, ինչի արդյունքում արտադրանքի 10%-ը օրգանական է: «Ավստրիան աշխարհում առաջատարների եռյակում է օրգանական սննադամթերքի արտադրության գծով»,-ընդգծել է նա, վստահություն հայտնելով, որ առաջիկայում այս նախաձեռնությունը Հայաստանում նույնպես կարևոր դեր կխաղա օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում:
Իր հերթին, ՕԳԱՆ ծրագրային թիմի ղեկավար Դեյվիդ Մուկենգուբերը ծրագրի 18 շահառուների (72-ից ընտրված) հանձնել է դրամաշնորհային միջոցների ստացման սերթիֆիկատներ, որոնց ընդհանուր ծավալը գերազանցել է 800 հազար եվրոն:
Նշենք, որ «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագիրը Հայաստանում իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ և ուղղված է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 3,3 մլն.եվրո: 1992 թվականից մինչ օրս ԵՄ-ն Հայաստանում արդեն իրականացրել է ավելի քան 500 մլն.եվրո ընդհանուր գումարի ծրագրեր: