Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալը սեպտեմբերի 26-30-ը աճել է 29%, իսկ ներբանկային շուկայում նվազել է հետաքրքրությունը եվրոյի հանդեպ, իսկ դոլարի և ռուբլոււ առքը և վաճառքը ցուցադրեցին տարաբնույթ դինամիկա: Արդյունքում, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց`482 դրամից մինչև 474 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ`529-ից մինչև 532 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ, իսկ միայն սեպտեմբերին դրամի արժևորումը դոլարի նկատմամբ աննշան էր` 475-ից մինչև 474 դրամ/դոլար: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել – մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Կենտրոնական բանկն առաջին կիսամյակում դոլար է գնել հունիսին (50.2 մլն.դոլար) և ապրիլին (2.4 մլն.դոլար), և վաճառել` հունվարին (53.1 մլն.դոլար) և փետրվարին (41.5 մլն.դոլար):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածքում ավելացրեց ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով չորեքշաբթի օրը – 3.7 մլն. դոլար, իսկ նվազագույնը` երեքշաբթի օրը–800 հազ.դոլար: Ընդհանուր հաշվով, սեպտեմբերի 26-30-ը արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալն աճեց 29%, մինչև 11.2 մլն.դոլար (նախորդ շաբաթ`8.7 մլն.դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 474.67 դրամ/դոլար մակարդակում (նախորդ շաբաթ` 473.89 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը սեպտեմբերի 26-30-ը կրճատվեց 13% (նախորդ շաբաթվա աճը`13.3%), եվրոյով գործարքներում գնումներըկրճատվեցին 6.4% (նախորդ շաբաթ` 10.7% անկում): Ռուբլու առքը ներբանկային շուկայում արագացավ` 14.5%-ից մինչև 56%, իսկ վաճառքի դինամիկան 29% անկումը փոխարինեց 10.2% աճով: Արդյունաում, գնվել է 74 մլն.դոլար, 473.24 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 7.6 մլն.եվրո, 529.35 դրամ/եվրո փոխարժեքով և 1.3 մլրդ.ռուբլի, 7.40 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 79.5 մլն.դոլար, 474.66 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 11.7 մլն.եվրո, 533.42 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 441.6 մլն. ռուբլի, 7.49 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (սեպտեմբերի 19-24-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 31.8 մլրդ դրամի և 8.2 մլն դոլարի վարկեր: Շաբաթական դինամիկան առայժմ տարաբնույթ էր, բայց նախորդ շաբաթվա տրենդի համեմատ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կրճատվեց 12.2%, իսկ դրամով տրամադրված վարկերի ծավալն աճեց 3.9%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Մայիսի 31-ին դրամն ամրապնդվեց 478 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի մակարդակներում: Հունիսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 477 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 529 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.4 դրամ/ռուբլի մակարդակում: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարուննակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: