Արմինֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 131 մլրդ դրամ ($ 272 մլն), տարեկան կտրվածքով աճելով 35.1%, նախորդ տարվա 18 անգամյա կտրուկ անկումըց հետո – պրոֆիցիտից դեպի դեֆիցիտ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 1% (նախորդ տարվա աճը`2%), կազմելով 733.4 մլրդ. դրամ, իսկ ծախսերը` 16.2% -ից մինչև 3.2%, կազմելով 864.4 մլրդ դրամ: Ամսական կտրվածքով արձանագրվել է հունվարի պրոֆիցիտի կտրուկ նվազում (21.3 մլրդ դրամ) դեպի փետրվարի դեֆիցիտ (35.3 մլրդ դրամ), որից հետո դեֆիցիտը մարտին աստիճանաբար կրճատվեց, մինչև 23.8 մլրդ դրամ (ամսվա անկումը`33%), իսկ ապրիլին հաջորդեց 11,7% աճը, մինչև 26,5 մլրդ դրամ, մայիսին արձանագրելով 59.2% անկում, մինչև 10.8 մլրդ.դրամ, հունիսին դանդաղելով մինչև 12%, մինչև 9.5մլրդ.դրամ, հուլիսին աճելով 3.4%, իսկ օգոստոսին կրճատվելով 71.3%, մինչև 9.2 մլրդ.դրամ, ընդ որում եկամուտներն աճեցին 6.6%, իսկ ծախսերը կրճատվեցին 13.3% (համապատասխանաբար`100 մլրդ.դրամ և 109.2 մլրդ/դրամ):
Եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի մասնաբաժինը տարվա կտրվածքով աճեցին` 93.7% -ից մինչև 94.9%, բացարձակ արտահայտությամբ աճելով 0.4%, մինչև 696.1 մլրդ.դրամ (նախորդ տարվա աճը`1.3%): Մասնավորապես, մուտքերը մաքսային տուրքերից նվազեցին` 15.1%, մինչև 35.2 մլրդ դրամ, մուտքերն ավելացված արժեքի հարկից նվազեցին 12.7%, մինչև 242.2 մլրդ դրամ, բնապահպանական վճարները` 11.9%, մինչև 16.7 մլրդ.դրամ, եկամտահարկի գծով մուտքերը պակասորդը կազմեց 26.5 մլրդ. դրամ (նախորդ տարվա 130 մլրդ.դրամ բացասական ցուցանիշի համեմատ): Ընդ որում, ամենամեծ էական աճն արձանագրվեց շրջանառության հարկից` 32.5%, մինչև 9.8 մլրդ դրամ, շահութահարկից` 32.2%, մինչև 93.7 մլրդ.դրամ, նպատակային սոցիալական վճարներից` 23.5%, մինչև 8.3 մլրդ.դրամ, ակցիզային հարկից`16.6%, մինչև 35.4 մլրդ դրամ,
պարտադիր սոցիալական ապահովման վճարները կրճատվելով 14.6%, մինչև 5.8 մլրդ. դրամ: Միևնույն ժամանակ, շահութահարկի մուտքերն աճեցին 6.4%, մինչև 211.9 մլրդ. դրամ, հաստատագրված վճարները` 2%, մինչև 2.1 մլրդ.դրամ, իսկ եկամուտները պետտուրքերից` 1.2%, մինչև 20.6 մլրդ.դրամ:
Այս ֆոնի վրա բյուջեի ծախսերը բոլոր հոդվածներով ցուցադրում են աճի բարձր տեմպեր, բացառությամբ ապրանքների և ծառայությունների ծախսերը ձեռքբերմանն ուղղված նվազեցված ծախսերի` 36.3%, մինչև 97.7 մլրդ դրամ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների ծախսերի`20.3%, մինչև 29.3 մլրդ դրամ: Տարեկան աճով 2016-ի հունվար-օգոստոսին առջևում են`սուբսիդավորմանն ուղղված ծախսերը`4,5 անգամ, մինչև 74.8 մլրդ դրամ, պետական պարտքի գծով տոկոսների վճարները` 30.6%, մինչև 55.5 մլրդ դրամ, որից 30.2 մլրդ դրամը տարեկան 52.2% աճով - արտաքին պարտքի գծով: Ծախսերի կառուցվածքում դրամաշնորհներին հաշվետու ժամանակահատվածում հատկացվել է 101.3 մլրդ.դրամ, տարեկան աճը`9.6%, նպաստներին և կենսաթոշակներին`265 մլրդ դրամ, տարեկան աճը`3.5%, աշխատավարձերին`88.3 մլրդ.դրամ, տարեկան աճը`2.8%:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2015 թվականի բյուջեն կատարվել էր 231.2 մլրդ դրամի դեֆիցիտով, տարեկան անկումը` 2,5 անգամ, իսկ մինչ այդ, 2014-ին, խորացել էր 9 անգամ: Մասնավորապես, բյուջեի եկամուտներն աճել էին ընդամենը 0.9%, մինչև 1.147 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել էին 12,2%, մինչև 1.378 տրլն. դրամ: 2014-ի բյուջեն կատարվել է 91,7 մլրդ դրամի դեֆիցիտով, նախորդ տարվա 10,2 մլրդ դրամի համեմատ: Մասնավորապես, եկամուտները 2014-ին նվազել են 6.6%, մինչև 1.137 մլրդ.դրամ, իսկ ծախսերն ավելացել են 14.1%, մինչև 1.229 մլրդ.դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 481.89 դրամ / $ 1):