Արմինֆո. Երևանում մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է վարկային բյուրոյի մամուլի ծառայությունից:
Վարկային բյուրոյում պարզաբանել են, որ սկզբնական փուլում ծառայությունը գործարկվել է մայրաքաղաքում, որոնց թիվը հասնում է 88-ի, իսկ 1-2 ամիս անց այն հասանելի կլինի նաև Հայփոստի մարզային բաժանմունքներում: Արդյոնքում, Հայաստանի ավելի քան 900 ոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը:
Աղբյուրի համաձայն, մայրաքաղաքի փոստային բաժանմունքներում հաճախորդն իր վարկային պատմությունը կարող է ստանալ 3 աշխատանքային օրում, իսկ երբ այդ ծառայությունն սկսի գործել նաև մարզային բաժանմունքներում նույնպես, ապա հաճախորդները կկարողանան իրենց վարկային պատմությունն ստանալ 5 օրում:
Մինչ այդ վարկային պատմույթունըտ կարելի էր ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի գրասենյակից, իսկ այժմ, «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Նշենք, որ նշված ծառայության ներդրման մասին պամանագիրն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի և «Հայփոստ» ՓԲԸ միջև ստորագրվել է 2016 թվականի հուլիսին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |