Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7% (նախորդ տարվա աճը`4.4%), մինչև 898.7 մլրդ.դրամ ($ 1.8 մլրդ): Այս դինամիկայի արագացման հիմնական շարժիչ ուժն է լեռնահումքային ոլորտը: Միևնույն ժամանակ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տրենդի բարելավում է արձանագրվել նաև վերամշակման ոլորտում (անկումից դեպի աճ): Միայն 2016-ի օգոստոսին արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 1.3% (2015-ի օգոստոսի աճը`9.7%), ապահովելով 121.3 մլրդ.դրամի ծավալ:
2016-ի հունվար-օգոստոսին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 16.4% աճ (նախորդ տարվա աճը`35.1%), մինչև 165.5 մլրդ դրամ: Իսկ միայն օգոստոսին լեռնահումքային ոլորտն արձանագրել է 21.2 մլրդ.դրամ ծավալ, տարեկան անկումը`5.1%: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար-օգոստոսին աճել է 4.1% (նախորդ տարվա անկումը`2.9%), մինչև 547 մլրդ դրամ, որից 78 մլրդ.դրամը օգոստոսին, տարեկան աճը` 7.4%:
Ընդ որում, հունվար-օգոստոսին վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալների զգալի անկում է արձանագրվել ոչ մետաղական հանքավայրերի արտադրությունում (24.9%), պատրաստի մետաղական արտադրությունում (11.6%), ինչպես նաև տպագրության և ինֆորմացիայի կրիչների ոլորտում (10.2%): Իսկ տարեկան էական աճ է արձանագրվել ոսկերչությունում – 84.4%, կահույքի արտադրությունում – 41,3% հագուստի արտադրության ոլորտում – 32.7%: Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առջևում է սննդամթերքի արտադրությունը (187,4 մլրդ.դրամ), հիմնական մետաղները (96,5 մլրդ.դրամ), ծխախոտի արտադրությունը (78,7 մլրդ.դրամ), հյութերի արտադրությունը (65,6 մլրդ.դրամ:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի հունվար-օգոստոսսին ավելացել է 8,5% (նախորդ տարվա աճը`2.8%), մինչև 171.7 մլրդ դրամ: Ընդ որում, միայն օգոստոսի անկումը կազմել է 14,2%, մինչև 20 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի հունվար-օգոստոսին ավելացել է 11.6% (օգոստոսի անկումը` 15,6%), մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 4.4% (նախորդ տարվա անկումը` 4,2%):
Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար-օգոստոսին աճել են 7% (նախորդ տարվա անկումը` 10.1%), մինչև 14.5 մլրդ դրամ, միայն օգոստոսի աճը`6,4%, մինչև 2 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով (տարեկան աճը` 2,7%, իսկ ամսական աճը` 19,%):
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015 թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի օգոստոսին կազմել է 475,45 դրամ/դոլար, իսկ հունվար-օգոստոսին`481.89 դրամ/դոլար: