Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջին փուլում կանոնադրական կապիալը համալրել է 7 մլրդ դրամով, ապահովելով 28 մլրդ. դրամի նորմատիվային ընդհանուր կապիտալ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից Բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: Այսպիսով՝ կանոնադրական կապիտալի 7 մլրդ դրամով ավելացումից հետո, նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ: Բանկի բաժնետերերի կողմից կատարված ուղղակի համալրման արդյունքում բաժնետերերի չափաժինները պահպանվել են հետևյալ հարաբերակցությամբ`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»- 95%, Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի – 5%:
Աղբյուրի համաձայն, նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործքիքներ:
Կապիտալի աստիճանական համալրմանն ու ամրապնդման գործընթացի հետ միաժամանակ, Բանկն իրականացնում է նաև կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքեր: Բանկում առանձնահատուկ նշեցին երկարաժամկետ զարգացման ռազմավարությանն ուղղված նոր մոտեցումների մասին, որի շրջանակներում արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ Բանկում ձևավորվել է Ներդրումային ծրագրերի հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բազմակողմանի վերլուծությունը, ներդրումային գրավչության բացահայտումը, ինչպես նաև դրանց իրագործելիության գնահատումը: Հանձնաժողովը համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
Աշխատանքների արդյունքում ակնկալվում է առաջնային արտադրության համար հավելյալ արժեքի ստեղծող ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան, աջակցել արտահանման խթանմանն ու բնապահպանական ռիսկեր չպարունակող այլ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Ծրագրերը կդիտարկվեն և կառաջարկվեն հետագա երկարաժամկետ բանկային ֆինանսավորման և սփյուռքահայ ներդրողների ներդրումների ներգրավման նպատակով:
Նշենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում են Երևանում, 20-ը` ՀՀ մարզերում և 1-ը ԼՂՀ-ում: Կոնվերս Բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 21,9 մլրդ դրամ ($ 46 մլն), կանոնադրական կապիտալը`7.1 մլրդ.դրամ ($ 14.8 մլն), ակտիվները`150.8 մլրդ դրամ ($ 316.4 մլն), վարկային ներդրումները` 94 մլրդ դրամ ($ 197 մլն, ավելի քան 42% - տնտեսության վարկավորումը), պարտավորությունները`129 մլրդ դրամ ($ 270,6 մլն): Առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթն ավելացել է 29.4%, մինչև 978.6 մլն դրամ կամ $ 2.1 մլն, իսկ միայն 2-րդ եռամասյակում շահույթն ավելացել է մոտ 6 անգամ: Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծվել է «Էռնեկյան Խումբը», որի անդամ են նրա պատկանող բոլոր տեղեկատվական միջոցները, ինչպես նաև տեքստիլ արտադրությունը, որը կենտրոնացված է Արգենտինայի 4 շրջաններում, իրացումով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և երկրի ներսում: Նրան է պատկանում «America TV»-ն, 4 ռադիոկայաններ և «EI» արգենտինյան ֆինանսական պարբերականը: