Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի բացառել ակցիզային դրոշմանիշների գները և դրանք տպող կազմակերպությունը վերանայելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, ակցիզային դրոշմանիշների շուկայում վարվող գնային քաղաքականության նպատակահարմարության հարցն, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշներ տպող կազմակերպությունը փոխելու հնարավորությունն անհրաժեշտ է դիտարկել «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի համատեքստում: Ինչպես նշել է նախարարը, նոր օրենքի հիմնական մոտեցումը գնումների և հասարակայնության կողմից վերահսկողության գործընթացի թափանցիկության մեծացումն է, այդ թվում` աֆիլացված անդամների ինստիտուտի հաստատման ճանապարհով: Նաև նախատեսվում է մրցակցային միջավայրի ուժեղացում պետական գնումների գործընթացում տարբեր տնտեսավարող սուբյեկտների ներգրավման միջոցով: Ինչպես հավաստիացրել է նախարարը, նոր օրենքով ակցիզային դրոշմանիշների շուկայի մենաշնորհմանն առնչվող ռիսկերը կհաշվեկշռվեն:
Ինչ վերաբերում է ակցիզային դրոշմանիշների շուկայում վարվող գնային քաղաքականությանը, ապա, ինչպես նշել է Վարդան Արամյանը, այն համակարգի «սխալ աշխատանիք» արտացլումն է: Նախարարի ասելով, «արհեստական բարձր և ի սկզբանե ուռճացված գների» սահմանումը նաև գործող օրենսդրության բացթողումների հետևանք է, որը չի նախատեսում աֆիլացված անձանց առկայություն: «Երեք-չորս աֆիլացված կազմակերպություններ, կայացնելով համաձայնություն, գալիս և առաջարկում են միանման գին: Արդյունքում` մրցույթում հաղթող է ճանաչվում այն ֆիրման, որն ի սկզբանե ձեռք բերված համաձայնությամբ պետք է դառնա հաղթող», - պարզաբանեկ է նախարարը: Արդեն աֆիլացված անձանց մասին դրույթի ըդնունումից հետո, ինչպես կարծում է Արամյանը, կարելի է ոչ միայն հաշվարկել այդ ռիսկերը, այլև կանխել և բացառել արհեստականորեն բարձր գնգերի սահմանումմը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել էր «Գ» սերիայի ակցիզային դրոշմանիշների նոր գին (կաթնամթերք, թեյ, սուրճ, քացախ, բուսական յուղ, գարեջուր, հյութեր, պատրաստի կամ պահածոյացված մսամթերք, ձկնամթերք, պահածոյացված միրգ ու բանջարեղեն, պաղպաղակ, օճառ, և այլն)` 1 հատի դիմաց 4416 դրամ: Միևնույն ժամանակ, ակցիզային դրոշմանիշներ տպելու համար միակ ընկերություն էր ճանաչվել «Էյ-Էմ-Փի-Ջի տպարան» ՍՊԸ: Մինչդեռ բազմաթիվ փորձագետներ հայտարարել էին, որ գինը չափազանց բարրձ է, իսկ մյուս տպարանները հայտարարել էին, որ պատրաստ են նույն որակի դրոշմանիշներ տպել 1 դրամով: Չնայած դրան` տարեկան 9 մլն դոլարի պայմանագիր ապահովվեց մի ֆիմայի համար, որը, ըստ ԶԼՄ-ների, կապվում էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ: