Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2016 թվականին ակնկալում է 2.4% իրական տնտեսական աճ, նախատեսված` 2.2% փոխարեն: Այս մասն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի, 2017-ին ՀՆԱ աճը նախատեսվում է 3.2%, իսկ ինդեքս-դեֆլյատորը` 1.7%:
Ըստ Արամյանի, 2016 թվականի արդյունքներով կառավարությունը նախատեսում է հավաքագրել 1 տրլն.62 մլրդ.-ից մինչև 1 տրլն.72 մլրդ.դրամի հարկեր, ինչը 80 մլրդ.դրամով պակաս է նախատսված ցուցանիշից: Ըստ կանխատեսումների, 2016-ին բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրլն.360 մլրդ.դրամ:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, 2017-ին հարկային մուտքերը նախատեսվում է ավելացնել 70 մլրդ.դրամով, մինչև 1 տրլն.135 մլրդ.դրամ: ընդհանուր մուտքերը կկազմեն 1 տրլն.210 մլրդ.դրամ: 2017-ին ծախսերը կկազմեն 1 տրլն.432 մլրդ.դրամից մինչև 1 տրլն.442 մլրդ.դրամ: 2017-ին կառավարությունը նախատեսում է բյուջեի դեֆիցիտը կրճատել 2.8%, նախատեսված 5.9-6% փոխարեն: Բացարձակ արժեքով դեֆիցիտը կկազմի 150 մլրդ.դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորումը կարող են լինել` ներքին աղբյուրները – մոտ 70 մլրդ.դրամ, որի 45 մլրդ.դրամը կկազմեն պարտատոմսերը, 20 մլրդ.դրամը` գանձապետարանի մնացորդը, իսկ 5 մլրդ.դրամը կձևավորվի պետության կողմից բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից: Մնացած 80 մլրդ.դրամը կապահովի արտաքին ֆինանսավորման հաշվին:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսակնա աճը Հայաստանում 2016 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 1.5%, իսկ աեաջին եռամսյակում` 4.5%:
Ըստ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի, բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 377 մլրդ դրամ (ծախսեր / ՀՆԱ հարաբերակցությունը`25,3%), իսկ եկամտային մասը կկազմի 1 տրլն. 186.3 մլրդ. դրամ (եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը`21,8%), 197 մլրդ.դրամ դեֆիցիտի պայմաններում (դեֆիցիտ / ՀՆԱ հարաբերությունը`3,5%): Գնաճը Հայաստանում է 2016 -ին նախատեսվում է 4% (+/- 1.5%), իսկ ՀՆԱ-ի աճը - 2.2%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |