Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր՝ հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ "Հարմարավետ": Նոր պրոդուկտի շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ 10.000 ՌԴ ռուբլի:
"Հարմարավետ" ավանդի հիմնական առավելություններն են՝.
Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել Բանկ, կարելի է օգտվել “Ինտերնետ Բանկինգ” ծառայությունից և կատարել առցանց համալրումներ գրասենյակում կամ տանը, կամ օգտվել Telcell / Easy Pay տերմինալներից, որոնք տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում:
Ավանդը ձևակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:
"Հարմարավետ" ավանդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով.
Հիշեցնենք, որ բանկում գործարկվել են նաև «Շահավետ», «Պրոգրես», «Մանկություն» և«Սոցիալական» (հատուկ կենսաթոշակառուների համար) ավանդները:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ըստ ժամկետային ավանդների պահպանում է դիրքը առաջատար հնգյակում, ապահովելով 104.5 մլրդ դրամ ծավալ (բանկի ընդհանուր պարտավորությունների ավելի քան 44%), որոնց շուրջ 40%-ը ֆիզիկական անձանց ավանդներն են: 2015 թվականին բանկը 12%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: