
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին կառավարությունը հավանություն է տվել Քաղաքաշինության պետական կոմիտեի ստեղծմանը` այժմ գործող Քաղաքաշինության նախարարության փոխարեն: Նախարարների կաբինետը հաստատել է նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծման նախագիծը` Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի ասելով, որը ներկայացրել է օրինագիծը, զբոսաշրջության ոլորտում առավել արդյունավետ քաղաքկաանության իրականացման նպատակով անհրաժեշտ է ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե: «Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանագրերով, մենք, պարզապես, կքննարկենք այստեղ և քննարկումների արդյունքները կներկայացնենք նախագահին», - նշել է նախարարը: Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ նոր Սահմանադրությունը չի նախատեսում կառավարությանն առընթեր մարմինների առկայություն` միայն կառավարությանը ենթակա մարմիններ։
Այս անցումային փուլում, ինչպես հայտարարել է նախարարը, կոմիտեներին որոշակիորեն տրվում են ճյուղային քաղաքականության մշակման, բայց ոչ որոշումներ կայացնելու լիազորություններ: Արդեն 2018 թվականից (նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո – խմբ.) բոլոր մարմինները կենթարկվեն կամ վարչապետին, կամ կառավարությանը և նախարարություններին, նշել է Հարությունյանը:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

