
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն մասնակցում է «Panarmenian EXPO 2016ե 7-րդ տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին, որն անցնում է Երևանում հոկտեմբերի 7-9-ը:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:
«ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը ընկերության տաղավար այցելած Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին ներկայացրեց երկաթուղու հիմնական ծառայությունները, երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրության լայնացման հեռանկարները:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպոե ցուցահանդեսային ընկերությունը:Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 100 ընկերություններ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայկական շուկայում տեղական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայկական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման խթանումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

