Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.3% աճից հետո ցուցադրում են 3.9% անկում: Այս միտումը պայմանավորված է նրանով, որ արագացել է արծաթի և պլատինի գների անկման տեմպերտ, իսկ ոսկու և պալադիումի գներ շաբաթական դինամիկան աճից տեղափոխվել է դեպի անկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, հոկտեմբերի 10-ից 16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19534,12 դրամ (շաբաթվա անկումը` 3.5%), արծաթ – 277.17 դրամ է (շաբաթական անկումը`5.6%), պլատինիում – 15110.95 դրամ (շաբաթվա անկումը` 3.9%), պալադիում - 10440,98 դրամ (շաբաթվա անկումը`2.6%):
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |