Արմինֆո. Այսօր Հայաստանում ոչ ոք միանշանակ պատասխան չի կարող տալ Իրանից Եվրոպա գազատարի շինարարության հրանավորության վերաբերյալ հարցին: Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, մեկնաբանելով սլովակյան «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի պատրաստակամությունն այդ նախագհծի իրականացման առնչությամբ:
Ըստ փոխնախարարի, նախագծի իրականացումը կապված է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական բնույթի հարցերից: «Ես դժվարանում եմ պատասխանել այս նախագծի իրականության վերաբերյալ հարցին»,-նմշել է փոխնախարարը, տեսականորեն չբացառելով այդ հնարավորությունը: Բայց իրականում անհասկանալի է, թե ինչ խաղացողները կներգրավվեն և ովքեր կանգնած կլինեն այդ առաջարկների ետևում: «Իսկ ամենագլխավոր հարցն այն է, որ անհասկանալի է, թե ով հանդես կգա որպես գազ վաճառող, և եվ` որպես գնորդ»,-ընդգծել է նա, հիշեցնելով, որ իրանական գազի տրանզիտային երկիր կարող է հանդես գալ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանը: Փոխնախարարը նշել է ռուսական «Յուժնի պոտոկ» նախագծի իրականացման դժվարությունների մասին, կապված Սև ծովի հատակով գազատարն անցկացնելու հետ, շրջանցելով Ուկրաինան: «Քանի անգամ այնեղ փոխվեց իրավիճակը: Մեկ կառուցում են, մեկ հրաժարվում նախագծից»,-նշել է Ա.Գալկստյանը, հիշեցնելով, որ հայկական կողմն այս հարցրչ շուրտ ոչ ոքի հետ չի բանակցել:
Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում սլովակյան «EU-ASIA Business Finance Centre» նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարել էր, Հայստանի տարածքով իրանական գազի տրանզիտը դեպի Եվրոպա ապահովելու պատրաստակամությունը: Նրա խոսքով, սա շատ հավակնոտ ծրագիր է, որի շուրջ ներկա պահի դրությամբ ձեռք է բերվել ներդրողների համաձայնությունը, և ընթանում է նախագծի իրականացման քննարկումը, հավելելով, որ որպես պարտադիր պայման դիտարկվում է Հայաստանի տարածքով գազատարի անցկացումը: «Գազատարի անցկացումը Եվրոպա – շատ բարդ պնդիր է, ներկայումս մենք բանակցում ենք մի շարք երկրների` Ռուսաստան, Իրանի, Բուլղարիայի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ, որոնք կներգրավվեն նախագծին»,-ասել է Գրիգորյանը: Բայց նա ձեռնպահ է մնացել անվանել նախագծի արժեքը, նշելով, որ գնահատում դեռ չի կատարվել, հավելելով, որ, ցանկացած պարագայում, ներդրումները կիրականացնի անմիջականորեն ինքը, Հոլդինգը: