Արմինֆո. Հայաստանում կառուցվելիք նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը կներկայացվի երկրի Ազգային ժողովի քննարկմանը: Այս մասին Երևանում ընթացող`Խաղաղ նպատակով ատոմային էներգիա օգտագործող ԱՊՀ երկրների 17-րդ նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալաստյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Ըստ նրա, այն ամենը, ինչ արձանագրվել է ռազմավարական փաստաթղթերում, ՀՀ նոր կառավարությունը հետևողականորեն կիրականացնեի: Նախքան շինարարական աշխատանքների իրականացմանն անհրաժեշտ է կատարել մինչնախագծաային և նախագծային աշխատանքներ: Վերջնական որոշում կայացնելու համար Հայաստանը դեռ ունի 10 տարի: Շուկայում արդեն կան 600 մեգավատ հզորությամբ բլոկներ: «Ակնհայտ է միայն մեկ բան, որ մենք նոր բլոկը պետք է կառուցենք ջրաջրային ռեակտորով», - ընդգծել է փոխնախարարը: Նա նշել է, միջին և փոքր հզորությամբ բլոկներ պատրաստվում են բազմաթիվ երկրներում - Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Ամերիկացիները, օրինակ, զարգացնում են, այսպես կոչված, ցածր հզորությամբ մոդուլային բլոկների ծրագիրը: Իր ծրագիրն ակտիվորեն է խթանում նաև Չինաստան, իսկ Ռուսաստանում երկու ընկերություններ մշակում են միջին հզորությամբ բլեկների նախագծերը: «Կտեսնենք, շուկայում կա որոշակի մրցակցություն, ինչը շատ լավ է», - ասել է փոխնախարարը:
2014 թվականի մարտին ՀՀ կառավաևությունն ընդունեց Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշում, կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգումների հետ: «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ համատեղ պայմանավովել է աշխատել ատոմակայանի ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագծի վրա: Նախատեսվույմ է, որ աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 270 մլն.դոլար պետական արտահանումային վարկ և 30 մլն. դոլար դրամաշնորհ: