Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստանե ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
ՀՀ փոխվարչապետը, մասնավորապես նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35-րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդն է:
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու դրա առանձնահատկություններին, կառավարման համակարգին, ինչպես նաև տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Ինչո՞ւ Հայաստանե` Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար: Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ և ԱՄՆ-ի հետ GSP առևտրային ռեժիմի առկայության, Վրաստանի և Իրանի հետ համագործակցության արդյունքում։
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային և մաքսային ոլորտները: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար:
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |