Արմինֆո. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունների ընդհանուր պարտքը ֆերմերների հանդեպ կազմում է 250 մլն.դրամ: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա տեղեկացրել է, որ նախարարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ձեռնարկությունների ղեկավարների հետ, արդեն մթերված խաղողի պարտքերի հետ կապված պրոբլեմները լուծելու համար, կոչ անելով կարժ ժամկետում լուծել պրոբլեմը: Ըստ նախարարի, տվյալ պահին պետությունը չունի արդյունավետ գործիքներ, որոնց օգնությամբ կարելի է ձեռնարկություններին ստիպել կատարել իրենց պարտավորությունները:
Ըստ Առաքելյանի, մթերող ձեռնարկություններին ասվել է ֆերմերների հանդեպ մեկ տարուց ավելի ժամանակով պարտք ունենալու անթույլատրելիության մասին: Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև այդ ձեռնարկությունների դժվարին ֆինանսական վիճակը: «Մեր հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն ինչ»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում խիստ քննադատության էր ենթարկել մթերող ձեռնարկությունների կառավարման համակարգը, հանձնարարելով մշակել խաղողի և մյուս գյուղմթերքների մթերման ընթացակարգերի և գործընթացների երկարաժամկետ հայեցակարգ:
Նշենք, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներ արդյունքում արդեն մարվել է 900 մլն.դրամի 650 մլն.դրամը: Առաքելյանը նշել է, որ ձեռնարկությունները չեն կարող հավերժ մնալ պարտք, և նրանց անվճարունակության կամ սնանկության դեպքում պետությունը նրանց նկատմամբ կկիրառի արտաքին կառավարման մեխանիզմ:
Իսկ այսօր նախարարը հանդիպել է Արարատի մարզի համայնքների խաղողագործների հետ, որոնք պիկետ էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, պահանջելով մարել մթերված խաղողի պարտքերը: Հանդիպմանը մասնակցել է նաև պարտք ունեցող «Վինար» ԱՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը: Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է վաճառել պահեստոմ կուտակված սպիրտը և մարել պարտքերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին դպրոցի և մանկապարտեզի մուտքն էին փակել Վայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները, բողոքելով խողողի մթերման պարտքը չմարելու կապակցությամբ: 200 բնակիչ ունեցող այդ գյուղ աճեցվում է «Արենի» տեսակի խաղող: Գյուղացիներին պարտք է «Վեդի Ալկո» խոշոր ձեռնարկությունը:
Ըստ գյուղնախարարության տվյալների, հոկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության տարածքում արդեն մթերվել է 90 հազար տոննա խաղող: