Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին, Երևանում, Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի լիագումար նիստում ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ «այս տարվա 7 ամիսներին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն ավելացել է 70%»: Իսկ դա տեղի է ունենում երորդ երկրների հետ կազմակերպության անդամ-երկրների ապրանքաշրջանառության նվազման ֆոնի վրա:
Նա հատուկ նշել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները: Օրինակ, Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կազմում են 2.8%, ինչն էապես բարձր է, քան Միության մյուս երկրներում: Արդյունաբերությնա աճը կազմել է 8%, արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների աճի հետ միասին: «Սա ցույց է տալիս բիզնեսի իրականացված ակնկալիքները»,-նշել է Վալովայան:
Նա նշել է նաև, որ ապրանքային շուկաներում դեռ կան որոշակի արգելքներ և իրենք աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ: «Մինչև 2025 թվականը նախատեսում ենք ստեղծել ֆինանսական ընդհանուր շուկա, որը հսկայական հետաքրքրություն կներկայացնի հայ գործընկերների համար, քանի որ ֆինանսական ինստիտուտները, որոնք կստեղծվեն, կամ արդեն գործում են Հայաստանում, այդ թվում նաև օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ, մուտք կստանան դեպի այդ շուկան»,-եզրափակել է ԵՏՀ ներկայացուցիչը:
Կարելի է ասել, որ Միության աշխատանքի շուկայում արդեն ստեղծվել է աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար, նշել է նա:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |