Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016 17:27
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում Beeline-ի ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում Beeline-ի ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Քարտային հեռախոսներից հնարավոր է զանգել ինչպես քարտի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում։

Թե առանց քարտի, թե քարտի միջոցով անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։

«Մենք շարունակում ենք արդիականացնել ֆիքսված հեռախոսակապը, և հերթական անակնկալը Հայաստանի բնակիչների համար կլինի այն, որ փողոցներում տեղադրված Beeline-ի քարտային հեռախոսներից հնարավոր է անվճար զանգել դեպի Beeline ֆիքսված ցանց ողջ Հայաստանով մեկ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու մեր այս նախաձեռնությունը ունի վառ արտահայտված սոցիալական բաղադրիչ և մեկ անգամ ևս  ապացուցում է մեր սերը և հոգատարությունը բաժանորդների նկատմաբ։ Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված ծրագրերի շնորհիվ փորձում է օգնել մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը, իսկ անվճար զանգեր կատարելու հնարավորությունը խիստ օգտակար է և արդիական։ Առանձին նշեմ, որ մեր քարտային հեռախոսներից կարող են օգտվել ոչ միայն մեր բաժանորդները, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչներըե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Քաղաքային ավտոմատ հեռախոսները հանդիսանում են Երևանի և Հայաստանի պատմության անբաժանելի մասնիկ, և մենք Beeline-ում որոշեցինք չփակել պատմության այս էջը, այլ տալ դրան երկրորդ կյանք։ Այդ իսկ պատճառով մենք վերանորոգեցինք մեր քարտային հեռախոսները և այժմ հնարավորություն ենք տալիս Հայաստանի բոլոր բնակիչներին անվճար օգտվելու դրանցից։ Կցանականայի տեղեկացնել, որ այս նախաձեռնության շրջանակում, 2016թ–ի հոկտեմբերի 20-ին Beeline–ը կանցկացնի հատուկ ակցիա։ Որպես հուշում, թե ինչպես մասնակցել ակցիային և ստանալ նվեր Beeline–ից, կարող եմ ասել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները լինեն ուշադիր մոտակայքում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներինե, - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.11.2020
RUB6.70-0.02
USD508.210.09
EUR605.941.12
GBP678.82-0.08
CAD391.020.46
JPY48.860.12
CNY77.290.04
CHF560.511.40



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000