Արմինֆո. Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պորտալի գործարկմամբ Կոնվերս Բանկը հոգ է տանում ոչ միայն իր հաճախորդների մասին, քանի որ պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն միայն Կոնվերս Բանկի հաճախորդները, այլև ԱՐՔԱ պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ԱՐՔԱ, Վիզա և Մաստերքարտ քարտերի քարտապանները:
Այցելելով Կոնվերս բանկի պաշտոնական կայքը/ https://www.conversebank.am/hy// ՝ քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել Իրենց հարմար պահին և իրենց հարմար վայրից՝ վճարելով կոմունալ, կապի և հեռահաղորդակցության ոլորտի օպետատորների/ Ucom, Beeline, Vivacell MTS, Ростелеком / մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման համար, ինչպես նաև մարել կայանման տուգանքները:
Աղբյուրի համաձայն, հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաև Կոնվերս Բանկի Մոբայլ Բենքինգ հավելվածը:
Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թ-ին: Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments LLC (Էդուարդո Էռնեկյան) - 95% և Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը – 5%: Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երեւանում, 20-ը մարզերում, իսկ մեկը` Ղարաբաղում:
![]() | 5.08 | 0.01 |
![]() | 388.53 | 0.46 |
![]() | 418.37 | 2.20 |
![]() | 476.38 | 3.05 |
![]() | 283.04 | 1.46 |
![]() | 29.56 | -0.32 |
![]() | 56.54 | -0.22 |
![]() | 424.11 | 2.80 |