
Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:
Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ «Անհատական և մասնագիտական նախագիծե դասընթացի շրջանակում: Ուսումնական ծրագրում ներառված նոր դասընթացի նպատակն է ուսանողներին անհրաժեշտ հմտություններ և ունակություններ փոխանցել՝ հետագայում արդյունավետ կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար:
Երիտասարդների խնդրանքով Ռալֆ Յիրիկյանը պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառուցվածքի, առաքելության և արժեհամակարգի մասին, ինչպես նաև ծանոթացրել է պրակտիկայի կամ աշխատանքի համար դիմելու ընթացակարգերին և նշել դիմորդից ակնկալվող հմտություններն ու նրան ներկայացվող պահանջները:
«Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսևորելու համար աջակցության և ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման և կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետևելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ և գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայումե,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
RUB | 4.82 | 0.08 |
USD | 381.61 | -0.44 |
EUR | 439.65 | -0.70 |
GBP | 498.57 | -0.85 |
CAD | 270.80 | -1.10 |
JPY | 24.34 | 0.07 |
CNY | 53.67 | -0.03 |
CHF | 473.70 | -0.07 |

