Արմինֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, գործազրկության մակարդակը Հայաստանում 2016 թվականին կկազմի 17.8%, նախորդ`18.3% կանխատեսման փոխարեն (2015-ի կանխատեսումը`18.2%): Հետագայում, 2017-2018 թվականներին, կապված արտադրության աճի դանդաղման հետ, ինչպես նաև կանխատեսվող տնտեսական աճի (2017-ին`3-4.5%, 2018-ին` արագացմամբ), գործազրկության մակարդակը, ըստ ԿԲ գնահատումների, կկրճատվի տարեկան 0.4 տոկոսային կետով: Այս մասին ասված ՀՀ ԿԲ 2016 թվականի երրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Նշենք նաև, որ 2015 թ. գործազրկության մակարդակը երկրում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կազմել է 18.5%, 2014-ին`17.6%, իսկ 2013-ին`16.2%: 2016-ի առաջին վեց ամիսների ընթացքում գործազրկության մակարդակը, ըստ վիճակագրության, առաջին եռամսյակում կազմել է 18.2%, իսկ 2-րդ եռամսյակում` 18,4%:
Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2016-ին անվանական աշխատավարձի ակնկալվում միջին աճը կկազմի 3,6%, 2017-ին արագանալով մինչև 5.1-5.5%, իսկ 2018-ին հասնելով մինչև 6%-ի: Այսպես, մասնավոր հատվածում միջին աշխատավարձի աճը 2016 թվականին կկազմի 6,5%, 2017-ին` 6.6-6.8%, 2018-ին`մոտ 7%: Պետական ոլորտում, ըստ կանխատեսման, միջին աշխատավարձը 2016-ին կաճի ընդամենը 0,7%, 2017-ին` 3,6-4%, իսկ, իսկ 2018 թվականին`մինչև 5-5,4%: Նշենք, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձն աճել է մինչև 55.000 դրամ, բայց 2016-ին բարձրացում չի սպասվում: Հետագայում աշխատավարձի աճը պայմանավորված կլինի ՀՆԱ-ի աճի արագացումով և գնաճի նպատակային մակարդակի ապահովումով, ինչպես նաև պետական ծախսերի եռամյա միջնաժամկետ ծրագրով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անվանական աշխատավարձի աճը Հայաստանում կտրուկ դանդաղցրել է տեմպը, 2015-ի հունվար-օգոստոսի 10.3%-ից մինչև 2016-ի հունվար-օգոստոսի 2.6%-ը, կազմելով 185,782 դրամ ($386): Ընդ որում, աշխատավարձը պետական հատվածում հունվար-օգոստոսին կազմել է 161,218 դրամ ($ 335), նվազելով 0.2%, նախորդ տարվա աճը`13,3%, իսկ աշխատավարձը մասնավոր հատվածում տարեկան աճի տեմպը դանդաղեցրել է`7,1% -ից մինչև 4,9%, կազմելով 218,822 դրամ ($ 454): 2015-ի հունվար-դեկտեմբերին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել էր 7,7%, մասնավորապես, պետական հատվածքում`8.2%, իսկ մասնավոր հատվածում`7%: