Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016 13:54
Նաիրա Բադալյան

Սուրեն Բեկիրսկին` թեթև արդյունաբերության ոլորտի մասին. «հիվանդն, ավելի շուտ, ողջ է, քան մեռած»

Սուրեն Բեկիրսկին` թեթև արդյունաբերության ոլորտի մասին. «հիվանդն, ավելի շուտ, ողջ է, քան մեռած»

Արմինֆո. «Ասել, թե Հայաստանում թեթև արդյունաբերությունը մեռած է կամ մեռնում է, չի կարելի, բայց այն, որ շատ ու շատ հետ ենք մնացել, և, գործնականում, ոչնչացրել ենք, նույնիսկ, եղած ներուժը, դա էլ կա: Չի կարելի ժխտել», - հայտարարել է Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին Երևանում ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրերի՚ շրջանակում ԱրմԻՆֆո-ի թղթակցի հետ էքսպրես-հարցազրույցում` անդրդառնալով  Հայաստանի թեթև արդյունաբերության առկա վիճակին: «Հանգուցյալների մասին` կամ լավ, կամ ոչինչ», - հավելել է նա:

Սկսելով «Առանց մեկնաբանության» թրենդային արտահայտությունից` Սուրեն Բեկիրսկին, այդուհանդերձ, հայտարարել է, որ պաշտոնյաների կողմից նախապես հայտարարված թեթև արդյունաբերության ոլորտի նկատելի աճը` հագուստի արտադրույթյունում 32%, իսկ կոշիկի և կաշվե իրերի արտադրությունում 26’%, միանգամայն տրամաբանական բացատրություն ունի` մեկ քայլ բարձրացել է, արդեն 100% է: Փորձագետի ասելով, նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև տեքստիլ արտադրության ոլորտում արձանագրված 6% անկումը: «Եթե մասնագիտորեն այդքան խորը նայենք, երբ մենք ասում ենք տեքստիլ, նկատի ունենք գործվածքների արտադրությունը, իսկ այդ ճյուղը մեզ մոտ մեռած է դեռ 90-ականների  սկզբից: Գործնականում, ճյուղը մեզ համար կորսված է, կամ այն պետք է վերականգնենք զրոյից, կամ հրաժարվենք դրանից», - նշել է Բեկիրսկին:

Փորձագետի ասելով, միևնույն ժամանակ, ճյուղի վերակենդանացման ինչ-որ փորձեր, այնուամենայնիվ,ձեռնարկվում են: Եվ դրանք արվում են, նրա ասելով, ինքնաբերաբար, անկախ պետությունից և դրա վարած քաղաքականությունից: «Ինքնակամ» զարգացման պատճառը, ինչպես պարզաբանել է Բեկիրսկին, այն է, որ ճյուղը հենց դրանով է լավ, որ այնտեղ առկա է «թեթև արդյունաբերություն» արտահայտությունը, ինչը ենթադրում է չափազանց թեթև մեկնարկ: «Արդյունաբերության մյուս լուրջ տեսակների համեմատ, որոնք պահանջւոմ են լուրջ կապիտալ ներդրումներ` դեղագործություն, մեքենաշինություն, քիմիա, այստեղ անհրաժեշտ է 10 կարի մեքենա, և դա արդեն փոքրիկ ձեռնարկություն է: Այն, որ ոլորտն ինքնըստինքյան փոքր-ինչ զարգանա, հնարավոր է, սակայն`  մինչև ո՟ր մակարդակը:  Մինչև միջազգային մակարդա՟կ: Քիչ հավանական է, ամենայն հավանակությամբ` ոչ», - հայտարարել է գլխավոր տնօրենը, շտապելով ավելացնել. «Ասել, թե ճյուղը վերացել է, ճիշտ չի լինի: Թեթև արդյունաբերությունը փյունիկ թռչուն է, ահա նա չկա,  իսկ նա հայտնվում է»:

Այօրվա դրությամբ, ինչպես նշել է փորձագետը, հագուստի արտադրության էական տոկոսը կազմում է տոլինգը: Սակայն թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների տոլինգային սխեմաներով գործունեությունը աշխատանք է, որը պարտադիր ունի իր սկիզբն ու վերջը: Ինչպես կարծում է Բեկիրկսին, տոլինգը ենթադրում է ուրիշի շուկա, ուրիշի մոդել, ուրիշի կառուցվածք և ուրիշի հավաքածու: Արտադրողը, գործնականում,  այնտեղ լիովին ներդնում է իր ողջ արտադրությունը, սակայն չի դառնում շուկայի խաղացող: «Ըստ էության, վաճառում ես աշխատուժ, իսկ սեփական բրենդ, սեփական հավաքածու չես ստեղծում, չկան սեփական գաղափարներ և սեփական զարգացման տեսլական: Ու, եթե քո պատվիրատուն ինչ-ինչ պատճառներով հեռանում  է շուկայից, կամ քեզանից հրաժարվում է, դու, ունենալով 10-15 տարվա աշխատանքի փորձ և էական ներդրումներ, մնւոմ ես շուկայի հետ դեմ առ դեմ և նայում ես քաղցած աշխատակցի աչքերին: Դա տոլինգի վտանգավոր  մասն է», - հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, փորձագետը չի հերքում տոլինգի դրական կողմի առկայությունը, քանի որ աշխատելով այդ սխեմայով, ձեռներեցն աշխատում է, որպես կանոն, լավ զարգացած ընկրությունների հետ, և սովորելու բան ունի: «Եթե դու կարողացել ես այդ ժամանակն օգտագործել նաև սեփական հավաքածու ստեղծելու համար և պատվերով արտադրանքին զուգընթաց կամաց-կամաց շուկա դուրս գալ սեփական բրենդով, դա լավ է, քանի որ տոլինգը լավ է որպես մեկնարկային հարթակ: Սակայն մշտական հիմունքով տոլինգում պահել սեփական արտադրական հզորությունները` վտանգավոր է», - հայտարարել է Սուրեն Բեկիրսկին:

Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը տարվա առաջին 8 ամիսներին ցույց է տվել զգալի աճ`հագուստի արտադրությունն աճել է 32%, կոշիկի և կաշվե իրերի արտադրությունը` 26%: Անկում է արձանագրվել միայն տեքստիլի ոլորտում՝ 6%: Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում 60% աճել է արտահանման ծավալը, իսկ միայն կոշիկի արտահանումը` 126%: Այնուամենայնիվ, առայժմ արտահանման հիմնական ծավալը գնում է Եվրոպա, ինչը, ըստ անկախ փորձագետների, կապված է տոլինգային սխեմաներով արտադրանքի հետ: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են նախարարությունում, դիտվում է թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանման վերակողմնորոշում եվրոպական շուկաներից դեպի ռուսաստանյան շուկաներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տեքստիլ արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 280.1 մլն դրամ, տարեկան 5,4% անկմամբ, հագուստի արտադրությունը տարեկան ավելացել է 32,7%-ով, մինչև 7.3 մլրդ դրամ: Ընդ որում, տեքստիլի արտահանումն ավելացել է 59%-ով, մինչև 63.8 մլն դոլար, կաշվե և մորթու իրերինը` 2.4 անգամ, մինչև 5.8 մլն դոլար, կոշիկի, գլխարկների, հովանոցների, ձեռնափայտերի արտադրությունը` 46,7%-ով, մինչև 1.3 մլն դոլար:

Հիշեցնենք, նաև, որ այդ ճյուղի զարգացումը Հայաստանի կառավարության ընդունած արտահանման խթանման հայեցակարգի մի մասն է, որը նախատեսում է հայրենական տնտեսության 11 ոլորտների զարգացում, որոնցից 7-երորդը թեթև արդյունաբերության ոլորտն է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68