
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ բաժինը նվազել է մինչև 28 %, իսկ վերջին մի քանի տարում այն չի գերազանցել 30%-ը: Ընդ որում, այդ ոլորտից հարկային մուտքերը երկրի բյուջե կազմում են ընդամենը 8-10%: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Նրա կարծիքով, երկրի ՀՆԱ-ում էական դեր պետք է խաղա միջին ձեռնրեցությունը, սակայն Հայաստանում դիտվում է հակառակ պատկեր: «Մեզ մոտ առկա են չափազանց արտասովոր թվեր. 56 հազար ձեռներեցներ միկրոբիզնեսի ներկայացուցիչներ են, փոքր ձեռներեցությունը ներկայացնում են 20 հազարը, իսկ միջինը` ընդամենը 550», - փաստել է տնտեսագետը: Գ.Մակարյանը հաղորդել է, որ կառավարությանը հղած պաշտոնական նամակում Միությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկություններ, որոնց որոշակի մասը վերաբերում է ՓՄՁ-ին: Մասնավորապես, շոշափվել են հարկային և մաքսային օրենսդրությունների հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել ՓՄՁ մարզային սուբյեկտներին: Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, ՓՄՁ վիճակի բարելավման համար նպատակահարմար կարող էր լինել ՓՄՁ ձեռնարկությունների գործարկման հատուկ հիմնադրամի ստեղծումը: 100 մլն դոլար կապիտալով հիմնադրամը կարող էր ստեղծել ՓՄՁ մինչև 70 նոր ձեռնարկություն` դրացնից յուրաքանչյուրում ապահովելով մինչև 100-150 նոր աշխատատեղ: Գ.Մակարյանի ասելով, կիրականացվի ռազմավարական կառավարում, ֆինանսական աուդիտ, առանցքային կադրային նշանակումներ և այլն: «Այդպիսի հիմնադրամը կարող է դառնալ լոկոմոտիվ Հայաստանում նոր արդյունաբերություն ստեղծելու համար», - նշել է նա:
Ընդհանուր առմամբ, դրական գնահատական տալով նոր կառավարական թիմին` Գ.Մակարյանը նշել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կարող է դրսևորել մինչև 4% աճ, իսկ մեկուկես տարի անց, փորձագետի ենթադրությամբ, տնտեսական աճը կարող է հասնել 10%-ի: