Արմինֆո. 2017 թվականին նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018 թվականին ծրագրի մեկնարկ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրում, որը հոկտեմբերի 20-ին կներկայացվի պատգամավորների քննարկմանը:
Նախատեսվում է նաև նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում, 2018 թվականից էներգետիկ փորձաքննության իրականացման ապահովում և չափանիշների կիրառում, Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին:
Նախատեսվում է նաև հանքարդյունաբերության ոլորտում տատանվող գների ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում` ելնելով առանձին ծրագրերի վրա այդպիսի միջավայրի ազդեցության առանձնահատկություններից; ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյու¬նավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև 2017 թվականին Արդյու¬նահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի ներկայացում:
ՀՀ կառավարությունը մտադիր է նաև նախատեսված ժամկետում ավարտին հասցնելը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգա¬բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքները, ինչպես նաև
նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման նպատակով բանակցություններ անցկացնել հնարավոր ներդրողների հետ:
2019 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարա¬րու¬թյունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |