Արմինֆո. ՀՀ կառավարությունը հրապարակել է գուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագիրը:
Մասնավորապես, նախատեսվում է՝ 1) երեք ամսվա ընթացքում՝
ա. սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հայեցակարգի մշակում,
բ. անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակում՝ ուղղված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը,
գ. բնակլիմայական աղետներից (երաշտ, կարկտահարություն և այլ) վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում․
2) սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման նպատակով կենդանական ծագման սննդի հիգիենայի միջազգային ընդունված պահանջների տեղայնացում՝
ա. 2017 թվականից սկսած մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառում,
բ. 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով.
3) հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանումով՝ պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի և հաշվարկման մեթոդի քննարկում,
բ. 2¬018 թվականի գինեգործական արտադրանքի մակնշում ըստ իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների.
4) պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման նպատակով`
ա. 2017 թվականին, տար¬վա ընթացքում տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտա¬դրու¬թյամբ զբաղվող գենոֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զար¬գացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծում,
բ. 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում.
5) 2017 թվականին՝
ա. անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնում,
բ. չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակում,
գ․ գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիաների (փոխօգնության կոոպերացիայի) խթանման ուղղությամբ միջոցառումների իրականացում (օրինակ՝ ֆերմերային տնտեսություններ, կոոպերացված վարելահողեր և այլն)․
6) 2017 թվականից սկսած՝
ա. հան¬քային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի գնի մասնակի սուբսի¬դա¬վոր¬ման ծրագրերի իրականացում,
բ․ սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործում,
գ. սերմ¬նաբուծական մասնագիտացված տնտեսություններին բարձր վերարտադրության սեր¬մերի արժեքի մասնակի սուբսիդավորում՝ նախապայման համարելով գյուղա¬ցիա¬կան տնտեսություններին վերարտադրված որակյալ սերմերի մրցակցային գներով մա¬տա¬կարարումը,
դ. գյու¬ղա¬տնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման հա¬մար տոհմային տնտեսություններին հանրապետությունում իրացված տոհմային մատղաշի արժեքի մասնակի սուբսիդավորում,
ե. կոոպե¬րատիվների անդամ տնտեսություններում կաթի արտադրության ծավալների խթանման և որակական հատկանիշների բարելավման համար կոոպերատիվներին հա¬վաքման սառնարանային կետերի և վերամշակման արտադրամասերի կառուցման աջակցություն,
զ․ գյուղացիական տնտեսությունների համար մասնագիտական դասընթացների կազմակերպում․
7) երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացում՝
ա. 2017 թվականի Հայաստանում «Գինու աշխարհե համաժողովի կազմակերպում,
բ. միջազգային մրցույթին հայկական գինիների մասնակցության աջակցություն,
գ. երեք տարվա ընթացքում գինու որակի տեղական չափորոշիչների և չափանիշների համապատասխանեցում միջազգային պահանջներին (ԵՄ, ԵՏՄ և Ասիական երկրների պահանջներին համապատասխան)։