Արմինֆո. ՀՀ նոր կառավարությունն իր ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացնում ներդրումների խթանմանը և պաշտպանությանը: Այդ ծրագրի նախագծով մեկ տարվա ընթացքում նախատեսվում է պետական մարմինների և պետական մասնակցությամբ կառույցների օպտիմալացում, ինչպես նաև ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացում: 2017 թվականին նախատեսվում է ներդրումային հիմնադրամի ձևավորում, որը գործընկերություն կապահովի պետական և մասնավոր հատվածների միջև: Բացի այդ, նախատեսվում են քայլեր, որոնք 2017 թվականին Հայաստանի դիրքը Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցակցության Ինդեքսում (Global competititveness Index), ինչպես նաև Համաշխարհայիին բանկի Doing Business վարկանիշում կբարելավեն առնվազն 4 կետով:
Նախատեսվում են նաև մեխանիզմների ներդրում, որոնք կնպաստեն չաշխատող ակտիվների գործունեության վերսկսմանը, այդ թվում նաև ֆինանսական կառույցներում: Նախատեսվում է մշակել հայեցակարգ, որով ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել այն օտարերկրացիներին, որոնց ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է որոշակի գումարը: Դժվար իրացվող պետական գույքի օտարման առումով նախատեսվում է մասնավորեցման ժամանակ օգտագործել ավելի ճկուն մոտեցումներ, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ներդրումային և սոցիալական պատասխանատվության վրա:
Շահերի հակամարտությունից խուսափելու և հակամրցակցային երևույթները զսպելու համար նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, պատասխանատվություն սահմանելով պետական գնումների գործընթացներում փոխկապակցված անձանց միաջաժամանակ մասնակցության համար:
Պետծրագրով նախատեսվում է նաև մեկ ամսում ապահովել պետգնումների թափանցիկություն, պատվիրակությունների թվի կրճատում և մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում: Իսկ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման առումով նախատեսվում է աստիճանաբար անցում փաստաթղթային համաձայնագրերից`էլեկտրոնայինին, ստեղծելով պետգնումների էլեկտրոնային հգարթակ:
Էլեկտրոնային կառավարումը զարգացնելու համար նախատեսվում է մասնագիտացված օղակի ստեղծում, որը կհամակարգի ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականությունը: Խոշոր մարզերում և 5 քաղաքներում նախատեսվում է կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում: 2018 թվականին պետական մարմինների բոլոր համակարգերը պետք է անցնեն միասնական մուտքի և նույնականացման ռեժիմի:
Մինչև 2016-ի ավարտն առաջարկներ կներկայացվեն ջերմոցային տնտեսությունների, ձեռնարկությունների և գյուղատնտեսական վերամշակող ձեռնարկությունների համար բնական գազի արտոնյալ սակագների առումով: Օժանդակություն կտրամադրվի նաև գազի մատակարարներին, որպեսզի նրանք այդ ձեռնարկությունների նկատմամբ կիրառեն խթանիչ մեթոդներ, օրինակ, որոշակի ծավալով գազի սպառումից հետո կարող են առաջարկվել ավելի ցածր սակագներ:
2017 թվականին, ըստ կառավարության ծրագրի, որոշ ոլորտներում նախատեսվում է թույլտվությունների և լիցենազավորման կրճատում, կամ դրանց տրամադրման առավելագույնս դյուրացում: Առնվազն 6 ոլորտներում նախատեսվում է վերահսկողական համակարգի փոփոխություն`տուգանքները փոխարինելով կանխարգելիչ մեխանիզմներով:
Ապրանքների նկատմամբ բարձր պահանջներ ունեցող երկրներից ապրանքներ ներմուծելիս նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի նկատմամբ պահանջների նվազեցում:
2017 թվականին նախատեսվում է հատուկ արտահանումային կառույցների նկատմամբ օժանդակության մեխանիզմենրի ներդրում: Արտահանման խթանման նպատակով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամկետների աստիճանաբար կրճատում, ինչպես նաև այդ գործընթացների թափանցիկություն: Նախատեոսվում է նաև արտահանման ապահովագրության մեխանիզմների կատարելագործում, նոր գործիքների ներդրում, ուղղված արտարժութային ռիսկերի նվազեցմանը: Այդ նպատակով կուժեղացվի նաև դիվանագիտական առաքելության դերը:
Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև 2018 թվականից ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինտիտուտ: Բացի այդ, օրենսդրական փոփոխություններ են նախատեսվույմ համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի անվտանգության և ձևավորման նպատակով: Նախատեսվում է նաև բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամների գործունեության համար: