Արմինֆո. Ի 20-ամյակի կապակցությամբ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգում գործակել է նոր պրոդուկտ – InecoOne-ը, որը հանդիսանում է անձնական միջոցները 24/7 ռեժիմով կառավարող համակարգ է: Պրոդուկտի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին:
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ մանրածախ բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Լևոն Ռուբինյանը պարզաբանել է, որ բանկային նոր պրոդուկտը ներառում է ընթացիկ և կուտակային հաշիվերի կառավարումը (4 արժույթով), միջազգային վարկային քարտերը, օվերդրաֆտները, օնյալն և մոբայլ բանկային լուծումները: «Այս պրոդուկտի մշակմանը ձեռնամուխ եղանք, հասկանալով, որ սեփական միջոցները կառավարելու համար հաճախորդին այս բոլոր գործիքներն անհրաժեշտ են մեկ վայրում: InecoOne պրոդուկտով մենք դրանք միավորել ենք մեկ համակարգի շրջանակներում»,-նշել է նա, ընդգծելով, որ համակարգը ներառում է նաև մի շարք այլ գործիքներ, որոնք նման չեն շուկայում գործող բանկային այլ լուծումներին:
Առաջին հերթին, ըստ Ռուբինյանի, համակարգը մուտք է ապահովում դեպի անձնական միջոցները: InecoOne համակարգի շրջանակներում բանկը հաճախորդին տրամադրում է վարկային քարտ, որից նա կարող է օգտվել 24/7 ռեժիմով, ԱռՔա համակարգում գործող բոլոր բանկոմատների միջոցով, առանց կանխիկացման տոկոսների: Միևնույն ժամանակ, համակարգը թույլ է տալիս առանց լրացուցիչ վճարների փոխանցումներ կատարել հաշիվներից դեպի քարտեր և հակառակը, կատարել կոմունալ վճարնրի բոլոր տեսակները, վճարել պետական տուժեր և այլն: InecoOne համակարգի շրջանակներում ստեղծված ԻնեկոԸնկեր համակարգի միջոցով բանկի երկու հաճախորդները կարող են միմյանց կատարել փոխանցումներ, ընդամենը բջջային սարքի հեռախոսագրքում ընտրելով տվյալ բաժանորդի համարը կամ ստացողի էլեկտրոնային հասցեն: InecoOne համակարգի շրջանակներում վճարային թերմինալների միջոցով, առանց միջնորդավճարների, կարելի է կատարել նաև հաշվի համալրում, մասնավորապես, բանկի կողմից պատրաստված ԻնեկոԵքսպրես թերմինալի միջոցով:
InecoOne համակարգի ևս մեկ առավելությունը, նշել է Լ.Ռուբինյանը, դրան միանալու պարզեցված պայմաններն են, առանց ծառայություններից օգտվելու դիմաց վճարների, բացի համակարգին բաժանորդագրվելու դիմաց ամսական վճարից: Նա նշել է նաև, որ պարզեցվել է նաև փաթեթին միանալու ընթացակարգը, որը հնարավոր է նաև օնյալն ռեժիմով, անհրաժեշտ է ընդամենը նախապես հավաքել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: «Մենք մշակել ենք հաճախորդին անհրաժեշտ և կյանքի ներկայիս ռիթմին համապատասխանող մի նոր պրոդուկտ»,-եզրափակել է նա:
Նշենք, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը: 2015 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտվեց ԻՆԵԿՈԲԱՆԿԻ և Բանկի Պրոկրեդիտբանկի
միավորման գործընթացը: 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՎԶԵԲ-ն գրանցվեց որպես ԻՆԵԿՈԲԱՆԿԻ բաժնետեր: ՎԶԵԲ-ի մտնելով ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կապիտալում բաժնետերերի մասնակցությունները բաշխվեցին հետևալ հարաբերակցությամբ` Ավետիս Բալոյան և Կարեն Սաֆարյան – մոտ 51% (մինչ դյա`65.57%), ՎԶԵԲ - 22,7%, իսկ մյուս մասնակիցների (DEG և IFC) մասնաբաժինները, որոնք գործարքին չմասնակցեցին, բնականաբար, նվազեց:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով ԻՆԵԿՈԲԱՆԿՆ առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում: Այսպես, Բանկի ընդհանուր կապիտալը 2016-ի հոկտեմբերի 1-ին կազմել է 42.7 մլրդ դրամ (5 տեղ), ակտիվները`223.8 մլրդ դրամ (7 տեղ): Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներն ԻՆԵԿՈԲԱՆԿԸ եզրափակլ է 3.4 մլրդ դրամ զուտ շահույթով (3 տեղ):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հանդիսանում է Հայստանի պլաստիկ քարտերի շուկայի առաջատարներից մեկը, որտեղ աշխատում է ինչպես տեղական ArCa քարտերով, այնպես էլ միջազգային Visa և MasreCard քարտերով, որոնց թիվն ընդհանուր առմամբ բանկին հաջողվել է տարեկան կտրվածքով ավելացնել 40%, 40% բարձրացնելով նաև պլաստիկ տրանսակցիաների ծավալները: Սեփական POS-թերմինալների թվով ԻՆԵԿՈԲԱՆԿ երկրորդն է շուկաում - մոտ 1200 հատ: