Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում կտրուկ դանդաղեցրել աճի տեմպերը`2015 թվականի հունվար-սեպտեմբերի`9,7%-ից մինչև 2016-ի հունվար-սեպտեմբերի`2.2%-ը, կազմելով 185,270 դրամ ($ 385): Միայն սեպտեմբերին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 0.1%, 2015-ի սեպտեմբերի 0.8% աճի համեմատ: 2016-ի սեպտեմբերին 2015-ի սեպտեմբերի համեմատ անվանական աշխատավարձի աճը դանդաղել է, մինչև 1.1%, 2015-ի սեպտեմբերի 7.2%-ի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հունվար-սեպտեմբերին կազմել է 160,688 դրամ ($334), կրճատվելով 0.7%, նախորդ տարվա աճը`11.8%: Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձի տարեկան աճի տեմպը դանդաղել են`7.4% -ից մինչև 4.4%, կազմելով 217,943 դրամ ($ 453): Միայն սեպտեմբերին աշխատավարձը բյուջետային կազմեկրպություններում աճել է 0,4%, իսկ ոչ բյուջետայինների մոտ` կրճատվել է 0,2%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահտավծում աճ էր արձանագրվել ոչ բյուջետային աշխատավարձերում (1,7%), իսկ բյուջետային աշխատողների աշխատավարձը մնացել էր անփոփոխ:
Համեմատության համար նշենք, որ անվանական աշխատավարձը Հայաստանում 2014 թվականի հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել էր 7.6%, բայց միայն սեպտեմբերին`0,2%: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում սեպտեմբերին ավելացել էր 1,1%, իսկ ոչ բյուջետային կազմեկրպություններում նվազել 0.8%, տարեկան աճը հունվար-սեպտեմբերին`համապատսխանաբար`7,3% և 7,8%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 474.10 դրամ / $ 1, իսկ հունվար-սեպտեմբերին`481.03 դրամ / $ 1, 2015-ի սեպտեմբերի`481.07 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-սեպտեմբերի` 477,71 դրամ / $ 1 – ի համեմատ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |