Արմինֆո. «Պոլիմետալ» (Polymetal Int) ընկերության կողմից 2016թ. ապրիլի 28-ին Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ձեռքբերումից մինչև սեպտեմբերի 30-ն արդեն արդյունահանվել է 181 հազար տոննա հանքաքար: Ըստ ընկերութան պաշտոնական հաշվետվության՝ միայն վերջին 3 ամիսներին արդյունահանման ծավալը կազմել է 112 հազար տոննա: Արդյունահանման նպատակով ստորգետնյա հորատման երկարությունը կազմել է 5938 մետր, իսկ միայն երրորդ եռամսյակում` 3537 մետր:
Ըստ զեկույցի՝ հանքաքարում մետաղների միջին պարունակությունը ապրիլի 28 –ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 2,3 գ/տ ոսկի, 46 գ/տ արծաթ, 0.3% պղինձ և 1.6% ցինկ: Ոսկու կորզման գործակիցը կազմել է 85.2%, արծաթինը`83,8%, պղնձինը`91,9%, ցինկինը`91,3%: Ընդհանուր առմամբ արտադրվել է 9.9 հազ. ունցիա ոսկի, 0.2 մլն. ունցիա արծաթ, 0,4 հազար տոննա պղինձ և 2.0 հազ. տոննա ցինկ:
Ըստ զեկույցի՝ ներկայում Կապանում իրականացվում են ինտեգրման և արտադրական պրակտիկայի փոփոխության միջոցառումներ, որոնք ներառում են անձնակազմի մոտիվացիայի համակարգի փոփոխություն, սարքավորումների արտադրողականության վերլուծություն և նպատակային ստուգողական հորատում: Պոլիմետալի մյուս ձեռնարկությունների առաջատար փորձը, որոնք իրականացնում են ստորգետնյա արդյունահանում, ներդրվում են խմբերով, որոնք ներառում են տեղական և գործուղված աշխատակիցների: Հորատումը տեղի է ունենում նաև Լիճքվազում, որը գոյություն ունեցող ֆաբրիկայի համար պետք է ապահովի հանքաքարի լրացուցիչ ծավալներ:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |