Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016 19:19
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ

ԱրմինֆոՀայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդային՝ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից,  Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեն հայտնում է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում կայացել է թվով 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել և մրցել 35 մասնակից՝ 24 երկրից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Օլիմպիադայի առաջին փուլի 896 մասնակցից 71-ը ներկայացրել են Հայաստանի բուհերը և ՏՏ ընկերությունները, իսկ 820-ը՝ միջազգային համալսարանները:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի ամենատաղանդավոր ուսանողները: 2016թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ: Առաջին փուլի արդյունքներով՝ 896 մասնակիցներից 35-ն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ, որը կայացել է հոկտեմբերի 18-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է: 2010թ.-ին ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամ՝ ծրագրի իրականացման նպատակով: Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիկոմպ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և ՏՀՏ գործատուների միությունը: Միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ աջակցությունը պայմանավորված է այս ոլորտների՝ երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը դառնալու ներուժով, ինչի մասին փաստում է բազմաթիվ երկրների փորձը:

«Նպատակների և անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիր՝ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախևառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձևավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» և, վերջապես՝ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, և թե՛ նրա ներսում՝ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 11-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ «Սինոփսիս»-ի  գալա-միջոցառման ընթացքում: Օլիմպիադայի հաղթողներն են.

  • Առաջին մրցանակ՝ «Ոսկե» մեդալակիր Ֆլորին Բուրչիա (Գերմանիայի Դաշնություն)
  • Երկրորդ մրցանակ՝ «Արծաթե» մեդալակիր Յու Չնտի (Հոնկոնգ)
  • Երրորդ մրցանակ՝ «Բրոնզե» մեդալակիր Ամին Մեշկատ (Իրանի Իսլամական Հանրապետություն)

Գալա-միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության երեկոն եզրափակվել է ճաշկերույթով և համերգով:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցումԿոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանին ՝ ջրհեղեղից առավել տուժած գյուղերին աջակցելու համարԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանին ՝ ջրհեղեղից առավել տուժած գյուղերին աջակցելու համար
ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ.ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ.
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵԶԲ-ն 100 մլն դրամ է ուղղել Հայաստանում ջրհեղեղների հետևանքների վերացմանըԵԶԲ-ն 100 մլն դրամ է ուղղել Հայաստանում ջրհեղեղների հետևանքների վերացմանը
Հայաստանում ներկայացվել է զբաղվածության 2024 - 2030թթ. ռազմավարությունըՀայաստանում ներկայացվել է զբաղվածության 2024 - 2030թթ. ռազմավարությունը
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Մարզահամերգային համալիրի զուտ շահույթը 2023 թվականին աճել է 51% - ովՄարզահամերգային համալիրի զուտ շահույթը 2023 թվականին աճել է 51% - ով
ՀԿԵ-ն մեկնարկում է Երևան-Բաթումի - Երևան միջազգային չվերթը ՀԿԵ-ն մեկնարկում է Երևան-Բաթումի - Երևան միջազգային չվերթը
Նիկոլ Փաշինյան. լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները թույլ են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասինՆիկոլ Փաշինյան. լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները թույլ են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման մասին
ՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակելՎԶԵԲ-ը Թուրքիայի և Կովկասի հարցերով նոր գործադիր տնօրեն է նշանակել
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Որպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագանՈրպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագան
Երևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենաԵրևանում չկա որևէ կամուրջ, որը սեյսմակայունության անձնագիր ունենա
ՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակըՀՀ վարչապետ. Հայաստանն օր օրի բարձրացնում է իր ինքնիշխանության և անկախության մակարդակը
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտ
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչըEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոցՀայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովումԹվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. ճյուղի ղեկավարներն առանցքային հարցեր կքննարկեն ԵԱԶԲ-ի գործարար համաժողովում
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքըՓաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը
Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածովՀասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%Հայաստանի ԿԲ-ը վերանայել է 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3-6,4%-ից մինչեւ 6,8-6,1%
ՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսովՆԳՆ. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով
ՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակումՀԲ-ը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը ՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին 4,9% մակարդակում
Մարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազելՄարտին Գալստյան. բարենպաստ պայմաններում վարկային տոկոսադրույքները կարող են նվազել
ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունիցՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից
ԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշինԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշին
Տարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալումՏարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալում
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ումC360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքըidcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%
Հայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձըՀայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձը
Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան էՇուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՄարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողներըՀայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսինՀայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին
EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիանTeam-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքովԱռողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
Երեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողովԵրեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամՀայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբԿենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ
Արմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներԱրմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն էՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարությունՀայաստանում վերջին ջրհեղեղները հաստատում են պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը. հայտարարություն
ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխիԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում Ռուսաստանն աշխատում է Հայաստանում եւ Ղրղզստանում "Միռ" քարտերի գործողության վերականգնման ուղղությամբ
Ֆինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսովՖինանսների փոխնախարար. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 14,3 տոկոսով
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՀայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի ԵՄ-ն առաջիկա 5 տարիներին 11 մլն եվրո կհատկացնի "Կայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն էԱրդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է
Լիզինգ` առանց տոկոսադրույքիԼիզինգ` առանց տոկոսադրույքի
Կապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիրԿապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիր
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածըՀայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը
Մարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարՄարզպետարանները պետբյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ կստանան սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Փաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայրՓաշինյան. շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր
Հայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներինՀայաստանը հատկապես դուր է եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.06.2024
RUB4.370.00
USD388.73-0.05
EUR416.600.18
GBP493.260.71
CAD282.77-0.21
JPY24.59-0.07
CNY53.57-0.01
CHF437.761.91