Արմինֆո. Մինչև տարեվերջ Հայաստանի մարզային կառույցները պետք է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծի գոնե մեկ բիզնես ծրագիր ներկայացնեն, որն այնուհետ պետք է ներկայացվի հավանական ներդրողներին: Այդ մասին «Արմպրոդէքսպո՚ մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով, գյուղատնտեսության հատվածը նոր այգիների տնկման, ջերմոցային տնտեսությունների տարածքների ավելացման կարիք ունի: Տեղական գյուղատնտեսական արտադրանքի տեսականին բավական հարուստ և բազմազան է, սակայն, Առաքելյանի կարծիքով, անհրաժեշտ է մեծացնել այդ հատվածում ներդրումները՝ ինդուստրիալ դարձնելով այն: Դրա համար, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է գնալ ոլորտի խոշորացման ճանապարհով՝ գործարարներ ներգրավելու միջոցով, ովքեր պատրաստ են խոշոր հողատարածքներ մշակել: ՙՈրքան բարձրանա գյուղմթերքի արտադրման արժեքը, այնքան մենք կկարողանանք պետության կողմից սուբսիդավորել թույլ կամ զարգացող ճյուղերը՚,- հայտարարել է Առաքելյանը:
Տվյալ պահին, Առաքելյանի խոսքով, նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում մարզպետարանների հետ, որպեսզի վերջններս ներկայացնեն ազատ հողատարածքների ցանկը, ինչպես նաև գյուղատնտեսության այն ուղղությունները, որտեղ կարելի է հեռանկարային ներդրումներ կատարել: Հիշյալ նախաձեռնությանը, հայտարարել է նա, բիզնես նախագծի տեսք կհաղորդվի՝ հստակ հաշվարկներով, ինչի հիման վրա կսկսվի հավանական ներդրողների որոնումը:
Նշենք, որ այսօր Երևանում իր աշխատանքն է սկսել «Արմպրոդէքսպո՚ մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |