Արմինֆո. Ռոսավիացիան «Պոբեդա» լոուքօսթերին («Աերոֆլոտ» խմբի անդամ) տրամադրել է Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնելու թույլտվություն, հաղորդում է գերատեսչության պաշտոնական կայքը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 7 անգամ: Դեռ այս տարվա օգոստոսին Ռոսավիացիան «Պոբեդային» տրամադրել էր դեպի Երևան ավիաչվերթներ իրականացնելու թույլտվություն: Նախատեսվում էր, որ տոմսերի վաճառքը այդ ուղղությամբ կսկսվի աշնանը, բայց չվերթը մինչ օրս դեռ չի բացվել: «Պոբեդան» չվերթներ է իրականացնում 58 ուղղություններով, այդ թվում, դեպի 8 երկրներ` Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Սլովակիա, Մոնտենեգրո, Կիպրոս: «Պոբեդան» չվերթներ է իրականացնում նաև Ռուսաստանի ներսում, հիմնականում Մոսկվայից դեպի Կրասնոդարի երկրամաս:
Նախօեին, հանդես գալով ՀՀ խորհրդարանում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Գյումրիի օդանավակայանը գործարկելու պլանների մասին: Նրա խոսքով, այդ նպատակով գործադիրը բանակցում է մի շարք լոուքոստերների հետ:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ և Երեւանից 120 կմ հեռավորության վրա:
Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982 թ.: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ կառամատույցում, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտանքային միջազգային օդանավակայանը: 2007թ. ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |