Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է «ՕԳԿ–2» ընկերության («Գազպրոմ էներգահոլդինգ»–ի կազմում) բաժնետերը։ Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0.009 տոկոսը: Այս մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, հաղորդել է ՕԳԿ-2 ընկերությունը:
Կարապետյանի մասնաբաժինն ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին: Մինչ այդ նա բաժնետոմսերի չուներ ՕԳԿ-2-ում: Ինչպես պարզաբանել են ՕԳԿ-2 ընկերությունում, Կարապետյանի բաժնեմասը 2015-ի աշխատանքի դիմաց պարգևատրում է։ Այդ մասին որոշումը կայացվել է 2016-ի հունիսին՝ ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովում։
Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ 2016 թվականի սեպտեմբերին: 2001-2010 թվականներին նա զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (այժմ «Գազպրոմ Արմենիա», ռուսական Գազպրոմի «դուստրը») գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ: 2012-ի նոյեմբերից «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության տնօրենի տեղակալն էր ռազմավարական զարգացման գծով: Նա հանդիսանում է նաև «Գազպրոմ էներգահոլդինգ»-ի խմբի անդամ`ՕԳԿ-2, ՏԳԿ-1 և «Մոսէներգո» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո ընկերությունը հրավիրել է բաժնետերերի արտահերթ ժողով, նոր տնօրենների խորհուրդ ընտրելու նպատակով, որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
PAO «ՕԳԿ-2»-ը – լրիվ անվանումը`«Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի երկրորդ գեներացնող ընկերություն» հրապարակային բաժնետիրական ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում: Գործունեությնա ուղղություններն են` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն և վաճառք: Սպառման հիմնական շուկան հանդիսանում է էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկան: