Արմինֆո. Եվրոպական միությունը և Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունը (GIZ) «EU4Business» շաբաթի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Երևանում հայտարարեցին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին (ՄԱԶԾ): Ծրագիրն իրականացվում է ԵՄ և GIZ ֆինանսավորմամբ և ուղղված է ազգային գործարար մթնոլորտի կատարելագործմանը և ՓՄՁ զարգացմանը:
Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի, ծրագրի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որպեսզի նպաստել մոտ 100 ՓՄՁ-ների բացմանը, ինովացիաների և ՓՄՁ լրացուցիչ արժեքների ձևավորման ոլորտներում: Չորսամյա ծրագրի բյուջեն կազմում է 8 մլն.եվրո:
Ինչպես նշել է Հայաստանում ՄԱԶԾ խմբի անդամ Էվա Նաէրը, ծրագիրն ուղղված է ՓՄՁ ներկայացուցիչների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը, նրանց պահանջների և գործունեության թերությունների ուսումնասիրման և լավագույն մոտեցումների մշակման ճանապարհով: Ծրագրի շահառուներ կարող են դառնալ նաև բիզնես ասոցիացիաները: «Մենք բաց ենք ՓՄՁ և տարբեր բիզնես կազմակերպությունների հետ համագործակցության համար, գոյություն ունեցող 20 կլաստերների միջոցով, որոնք ներկայացնում են ճշգրիտ ճարտարագիտության, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և թափոնների վերամշակման ոլորտները» - պարզաբանել է Նաէրը, նշելով նախագծի շահառուների շրջանակը հնարավորինս ընդլայնելու ցանկությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Հայաստանը և ԵՄ-ն հայտարարեցին «EU4Business» շաբաթի մեկնարկի մասին: «EU4Business»-ը կանցկացվի հոկտեմբերի 24-ից 28-ը և ուղղված կլինի Եվրամիության կողմից ՓՄՁ-ների աջակցմանն միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև այլ միջոցառումներին, որոնք ուղղված են խրախուսել երկխոսությանը հանրային և մասնավոր հատվածի միջև: Նախաձեռնությունը Համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), ՎԶԵԲ և Եվրոպական կրթական հիմնադրամի հետ:
Նշենք, որ ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ կազմում է 30%: Ըստ վերջին տվյալների, Հայաստանում կան մոտ 70 հազար ՓՄՁ: Միևնույն ժամանակ, 2015 թվականի արդյունքներով ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի պետական բյուջեի եկամուտներում կազմել են 2.4%: