Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ստեղծվել ներդրումային հիմնադրամ, որը ուղղված կլինի ՓՄՁ ոլորտի աջակցմանը: Այս մասին այսօր, Երևանում, լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը: ԵՄ և ՎԶԵԲ միջև Հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է մինչև տարեվերջ, իսկ 2017 թվականի ամռանը ներդրումային հիմնադրամն արդեն կգործի:
Ըստ Աճեմյանի, Հիմնադրամի բյուջեն կձևավորվի հետևյալ կերպ` ԵՄ կտրամադրի 15 մլն.եվրո,իսկ 5 լն.եվրո կտրամադրի ՎԶԵԲ-ը: Նախատեսվում է նաև մասնավոր ներդրողների ներգրավումը, որոնք կներդնեն մինչև 5 մլն,.եվրո: Հետագայում կապիտալը նախատեսվում է հասցնել 50 մլն.եվրոյի: Այս գործիքով, հայտարարել է Աճեմյանը, բարձրանում է ֆինանսական միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար:
Ինչպես հաղորդել է Աճեմյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին, փաստորեն, Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը ԵՄ կառույցների կողմից հատկացվում է մոտ 1 մլն.եվրո: Ընթացիկ տարում ՓՄՁ ոլորտի աջակցությունն ընդհանուր հաշվով կկազմի 45 մլն.եվրո, իսկ ջրային տնտեսության, էներգետիկայի, Հյուսիս-Հարավ միջանքի զանազան ենթակառուցվածքային ծրագրերին ԵՄ տրամադրել է 100 մլն.եվրո: Նախատեսվում է նաև ՀՀ Կենտրոնական բանկին տրամադրել էժան վարկեր, առևտրային բանկերի միջոցով հետագայում ՓՄՁ ոլորտի սուբյեկտներին ոչ թանկ վարկեր տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ վերջերս ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Սվիտալսկին նշեց, որ 2016 թվականը ռեկորդային տարի էր Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական օգնության առումով, որը սովորաբար կազմում է մոտ 50 մլն եվրո: Այս տարի, ըստ նրա, ԵՄ-ը կրկնապատկեց այդ գումարը: «Սա կարևոր տարի է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների սահմանման առումով», - ընդգծել էր նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Հայաստանը և ԵՄ-ն հայտարարեցին «EU4Business» շաբաթի մեկնարկի մասին: «EU4Business»-ը կանցկացվի հոկտեմբերի 24-ից 28-ը և ուղղված կլինի Եվրամիության կողմից ՓՄՁ-ների աջակցմանն միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև այլ միջոցառումներին, որոնք ուղղված են խրախուսել երկխոսությանը հանրային և մասնավոր հատվածի միջև: Նախաձեռնությունը Համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), ՎԶԵԲ և Եվրոպական կրթական հիմնադրամի հետ:
Նշենք, որ ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ կազմում է 30%: Ըստ վերջին տվյալների, Հայաստանում կան մոտ 70 հազար ՓՄՁ: Միևնույն ժամանակ, 2015 թվականի արդյունքներով ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի պետական բյուջեի եկամուտներում կազմել են 2.4%: