Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1% (նախորդ տարվա աճը`4.8%), կազմելով 1 տրլն.դրամ ($ 2.1 մլրդ): Այս դինամիկայի արագացման հիմնական շարժիչ ուժն է լեռնահումքային ոլորտը: Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տրենդի բարելավում է արձանագրվել նաև վերամշակման ոլորտում (անկումից դեպի աճ): Միայն 2016-ի սեպտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 8.4% (2015-ի սեպտեմբերին աճը`5.2%), ապահովելով 129.3 մլրդ.դրամի ծավալ ($ 274.4):
2016-ի հունվար- սեպտեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 13.7% աճ (նախորդ տարվա աճը`40.5%), մինչև 188.4 մլրդ դրամ: Միայն սեպտեմբերին լեռնահումքային ոլորտն արձանագրել է 23 մլրդ.դրամ ծավալ, տարեկան աճը`13.2%: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար- սեպտեմբերին աճել է 5.6% (նախորդ տարվա անկումը`3.8%), մինչև 632 մլրդ դրամ, որից 85 մլրդ.դրամը`սեպտեմբերին, տարեկան աճը` 10.2%:
Ընդ որում, հունվար- սեպտեմբերին վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալների զգալի անկում է արձանագրվել ոչ մետաղական հանքավայրերի արտադրությունում (21.1%), տպագրության և ինֆորմացիայի կրիչների ոլորտում (6.6%), մեքենաների և սարքավորումների արտադրությունում (4.4%): Իսկ զգալի աճ է արձանագրվել ոսկերչությունում – 2 անգամ, էլեկտրական սարքավորումների արտադրությունում (33.5%), հագուստի արտադրությունում (24.7%) կահույքի արտադրությունում (21.3%): Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առջևում է սննդամթերքի արտադրությունը (213.3 մլրդ.դրամ), հիմնական մետաղները (91,2 մլրդ.դրամ), հյութերի արտադրությունը (76.5 մլրդ.դրամ:
Ըստ վիճակագրության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի հունվար-սեպտեմբերին ավելացել է 5.8% (նախորդ տարվա աճը`4.7%), մինչև 191.2 մլրդ դրամ: Ընդ որում, միայն սեպտեմբերին անկումը կազմել է 2.9%, մինչև 19.5 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի հունվար- սեպտեմբերին ավելացել է 7.9% (սեպտեմբերին անկումը` 6.5%), մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 3.5% (նախորդ տարվա անկումը` 21.7%):
Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար- սեպտեմբերին աճել են 7.1% (նախորդ տարվա աճը` 9.9%), մինչև 16.5 մլրդ դրամ, միայն սեպտեմբերին աճը`0.8%, մինչև 2 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով (տարեկան աճը` 3%, իսկ ամսական աճը` 0.6%):
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015 թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 474.10 դրամ/դոլար, իսկ հունվար- սեպտեմբերին`481.03 դրամ/դոլար: