Արմինֆո. Հայաստանի 2017 թվականի բյուջեի նախագծով կառավարության ծախսերը կկրճատվեն 177 մլն.դրամով և կկազմեն 11.6 մլրդ.դրամ: Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ պետբյուջեի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, այդ միջոցները կուղղվեն 29 ծրագրերի իրականացմանը:
Իր հերթին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող կառույցի հիմնական նպատակը կլինի էլեկտրոնային ծառայություների զարգացումը, պետական կառավարման մշակումն արտակարգ իրավիճակներում, պետգնումների օպտիմալացումը, այդ թվում ավիատոմսերի և գործուղումների գծով: Հարությունյանը հայտարարել է նաև, որ կառավարության ծախսերի կրճատումը հիմնականում պայմանավորված է ավտոպարկի կրճատումով: «Մենք կրճատեցինք 84 ավտոմեքենաներից 24-ը, բայց դա նույնպես բավարար չէ, հետևաբար, պետք է տնտեսենք նաև մյուս ոլորտներում»,-ընդգծել է նա:
ՕԵԿ պատգամավոր Հարություն Մարգարյանը հետաքրքրվել է, թե որքանով է իրատեսական փոխնախարարների հրաժարվելը ծառայողական ավտոմեքենաներից, եթե ոմանք սկսեն օգտվել հեծանիվներից: «Եթե անգամ փոխնախարարներն սկսեն աշխատանքի գնալ հեծանիվներով, միևնույնն է, նրանց պետք է հատկացվեն ծառայողական ավտոմեքենաներ, քանի որ հազիվ թե նրանք կարողանան մարզեր հասնել հեծանիվներով»,-հայտարարել է Հարությունյանը:
Նշենք, որ 2017 ֆինանսական տարում, Հայաստանի պետական բյուջեն ծախսերը նախատեսված են`1 տրլն. 360 մլրդ դրամ, եկամուտները`1 տրլն. 210 մլրդ դրամ, դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Պետբյուջեի եկամուտների 93.8% -ը կկազմեն հարկերը և տուրքերը, 2.7% և 3.5% - պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները: 2017 թվականին հարկերի ու տուրքերի ընդհանուր գումարը նախատեսվում է 1 մլրդ. 135 մլրդ դրամ: Դրամաշնորհների գծով նախատեսվում է մոտ 31 մլրդ դրամ, այլ մուտքերը`44,1 մլրդ դրամ: 2016 թվականի համեմատ ակնկալվում է եկամուտների մի փոքր աճ`մոտ 70 մլրդ դրամ, ինչպես նաև ծախսերի նվազում մինչև 100 մլրդ դրամ:
Ըստ Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի, ծախսային մասը լազմում է $ 1 տրլն. 377 մլրդ դրամ (ծախսերի / ՀՆԱ հարաբերակցությունը`25,3%), եկամտային մասը` 1 մլրդ. 186.3 մլրդ. Դրամ (եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը`21,8%), իսկ դեֆիցիտը`197 մլրդ դրամ (դեֆիցիտ / ՀՆԱ հարաբերությունը`3,5%): ՀՀ պետական բյուջեով ՀՆԱ-ի իրական աճը 2016 թվականին կկազմի 2,2%, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 4%, 12-ամսյա գնաճը`4% (+/- 1,5%), իսկ բյուջեի դեֆիցիտը`ՀՆԱ-ի 3, 5%-ի չափով: