Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016 թվականի 9-ամիսների տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
Աղբյուրի համաձայն, 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուները 2016 թվականի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք պետական բյուջեին 2016 թվականի 9 ամիսների ընթացքում վճարել են 14 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`13.3%), այդ թվում, 12.7 մլրդ դրամը շահութահարկի և եկամտահարկի գծով (տարեկան անկումը`16%):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 154,6 մլրդ դրամ, տարեկան անկումը`5%: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում բանկային համակարգը ապահովել է 16,4 մլրդ դրամի զուտ շահույթ, տարեկան աճը`24,7%:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |