Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 88%-ով՝ մինչև 14 171.2 հազար տոննա, որից 246.6 հազար տոննան (ընդհանուր ծավալի 80,1%) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին՝ ապահովելով 2,5 անգամյա տարեկան աճ:Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Ըստ աղբյուրի, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2,8% -ով՝ մինչև 1 892.9 հազար տոննա, օդային փոխադրումները` 76,9%-ով՝ մինչև 11.5 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 1020.2 հազար տոննա բնական գազ, ինչը 9,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Բեռնափոխադրումների շրջանառությունն ավելացել է 0,6%-ով՝ մինչև 2 579.3 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 0,9% -ով՝ մինչև 153 510.7 հազար մարդ: Ավտոմոբիլային փոխադրումների 1%-ով՝ մինչև 136 185 հազար մարդ, և էլեկտրական տրանսպորտով փոխադրումների 0,2%-ով՝ մինչև 15 499.5 հազար մարդ, կրճատման պայմաններում, երկաթուղային տրանսպորտով և օդային տրանսպորտով փոխադրումները, ընդհակառակը, աճել են: Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով փոխադրումները աճել են 1,9%-ով՝ մինչև 276 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումն աճել է 5,6% -ով՝ մինչև 1 549.4 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 3,4% -ով՝ մինչև 1942.4 մլն ուղևոր/կմ:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |