Արմինֆո. «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ում տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը համալիր հարցադրումներ է ներկայացրել Ընկերության ընթացիկ գործունեության, ֆինանսա-տնտեսական գործունեության, մատուցվող ծառայության որակի բարձրացման, ընկերության աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի հետ կապված:
Հատուկ ուշադրություն է հրավիրվել գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում հանրապետության գազամատակարարման համակարգի օբյեկտների պատրաստվածության հարցին: Նշվել է, որ ընկերության կողմից տարվող աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները մաքսիմալ պետք է ապահովեն բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարումը: Տրվել են հանձնարարականներ` կատարման համապատասխան ժամկետներով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |