Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի 9 ամիսների արդյունքներում Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում են 19 գործող բանկերից 13-ը (առանց ԲՏԱ Բանկի և ՊրոԿրեդիտի), 2015 թվականի 14-ի փոխարեն: Առաջատար հնգյակում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք հնգյակում էին նաև անցյալ տարի, բացառությամբ HSBC Բանկ Հայաստանի, որն իր տեղը զիջել է ACBA-Credit Ագրիկոլ Բանկին: Տարվա 9 ամիսների կտրվածքով առաջին հնգյակը պետական գանձարանին վճարել է 13,9 մլրդ դրամի հարկերի (տարեկան անկումը`15.8%), որից 12.7 մլրդ դրամ - ուղղակի հարկեր (տարեկան անկումը`15.7%):
Վճարված հարկերի ծավալներով առաջատարն է Ամերիաբանկը, ընդհանուր ցանկումը զբաղեցնելով 23-րդ տեղը (նմախորդ տարի` 15 տեղ), վճարելով 3.3 մլրդ դրամ, որից 3.1 մլրդ դրամ - ուղղակի հարկեր (այդ թվում`շահութահարկ և եկամտահարկ): Այնուհետև հաջորդում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը`27 տեղ (նախորդ տարի`26 տեղ), վճարելով 2.8 մլրդ.դրամ, որից 2.4 մլրդ դրամ - ուղղակի հարկեր, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը - 28 տեղ (38 տեղ), որը վճարել է 2.7 մլրդ դրամ, որից 2,4 մլրդ դրամ - ուղղակի հարկեր, Արդշինբանկը`29 տեղը (32 տեղ), վճարել է 2,6 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամ. - ուղղակի հարկեր, ինչպես նաև Հայբիզնեսբանկը` 33 տեղ (32 տեղ), վճարելով 2,4 մլրդ. դրամ, որից 2.2 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր:
100 խոշարագույն հարկատուների ցանկում են նաև ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (37 տեղը, 2,3 մլրդ դրամ, որից 2.2 մլրդ դրամ - ուղղակի հարկեր), Յունիբանկը (45 տեղ, 1.8 մլրդ դրամ, որից 1.5 մլրդ - ուղղակի հարկեր), HSBC Բանկ Հայաստանը (54 տեղ, 1.5 մլրդ դրամ, որից 1,4 մլրդ դրամ - ուղղակի հարկեր), Կոնվերս բանկը (75 տեղ, 1.2 մլրդ, որից 1 մլրդ - ուղղակի հարկեր), Հայէկոնոմբանկը (76 տեղ, 1.1 մլրդ.դրամ, որից 999 մլն.դրամ - ուղղակի հարկեր), Անելիք Բանկը ( 81 տեղ, 1.1 մլրդ դրամ, որից 964,2 մլն դրամ - ուղղակի հարկեր), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (94 տեղ, 961 մլն դրամ, որից 777,8 մլն.դրամ - ուղղակի հարկեր) և Արարատբանկը (96 տեղ, 930.1 մլն.դրամ որից 825,7 մլն.դրամ - ուղղակի հարկեր):
Խոշորագույն հարկատուների երկրորդ հարյուրյակում են`Արմսվիսբանկը - 124 տեղ - 734,7 մլն դրամ (708,8 մլն.դրամ -.ուղղակի հարկեր), Հայկական Զարգացման Բանկը - 155 տեղ - 567,4 մլն .դրամ(529,9 մլն.դրամ ուղղակի հարկեր) և Պրոմեթեյ Բանկը - 165 տեղ - 540 մլն.դրամ (493,4 մլն դրամ - ուղղակի հարկեր): 1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև Մելլաթ Բանկը - 210 տեղ -427.5 մլն դրամ (412,8 մլն դրամ - ուղղակի հարկեր), Բիբլոս Բանկ Հայաստանը - 251 տեղ - 355 մլն.դրամ (245,7 մլն.դրամ ուղղակի հարկեր) և Արցախբանկը - 392 տեղ - 214,2 մլն.դրամ (164 մլն.դրամ - ուղղակի հարկեր):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 154.6 մլրդ.դրամ (տարեկան անկումը`5%): Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են` HSBC Բանկ Հայաստանը`31.1 մլրդ դրամ, Արդշինբանկը` 28.9 մլրդ, Ամերիաբանկը` 21,5 մլրդ դոլար, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 16.2 մլրդ, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ`14.4 մլրդ դրամ: 2016 թվականի 9 ամիսները բանկային համակարգը եզրափակել է 20,3 մլրդ դրամ հյաշվեկշռային շահույթով (տարեկան աճը`11.1%), իսկ զուտ շահույթը կազմել է 16,3 մլրդ դրամ, տարեկան աճը`24,7%: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016թ. դրությամբ կզմել է 474,46 դրամ / $ 1).
Նշենք նաև, որ ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկ 2015 թվականի վերջին միացան Ինեկոբանկին և Հայէկոնոմբանկին: 2016-ի հոկտեմբերին միաձուլման մասին հայտարարեցին նաև Արդշինբանկը և Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը: Գործող բանկերից մեկի հետ մտադիր է միանալ նաև Զարգացման Հայկական Բանկը, ներկայումս ընթանում են բանակցություններ: Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացումը, այդ թվում`միաձուլման և միավորման միջոցով, պայմանավորված է ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջով, որի համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 2017 թվականի պետք է կազմի 30 մլրդ.դրամ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ միայն 9 բանկեր են դեռ կատարել այդ նորմատիվի պահանջները: