Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հասույթը կազմել է 114,4 մլրդ.դրամ, նվազելով տարեկան կտրվածքով`8.5% (նախորդ տարվա անկումը`5,8%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կապի ոլորտում գերիշխող (95%) հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 108.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 8.3%, նախոր դտարվա անկումը` 6.5%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի սեպտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը նվազել է 6,1%, մինչև 12.5 մլրդ դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 11.7 մլրդ դրամ, ամսական անկումը` 7.5%: Տարեկան կտրվածքով կապի ոլորտի հասույթը կրճատվել է 13.2%, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածում անկումը կազմել է 12.7%:
Համեմատության համար նմշենք, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել էր 126.2 մլրդ դրամ, այդ թվում, հեռահաղորդակցության հատվածում այն կազմել էր 119,7 մլրդ դրամ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |