
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 0.5%, (նախորդ շաբաթ`1.1% անկում): Ընդ որում, բոլոր մետաղների գներն սկսել են գնալ դեպի վեր, բացառությամբ պալադիումի, որը չորրորդ շաբաթ անընդմեջ էժանանում է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19398,63 դրամ (շաբաթվա աճը` 0.5%), արծաթ – 269.69 դրամ է (շաբաթական աճը`0.5%), պլատինիում – 14649.98 դրամ (շաբաթվա աճը` 2.4%), պալադիում - 9568,59 դրամ (շաբաթվա անկումը`1.5%):
Տարեսկզբից թանկարժեք մետաղները Հայաստանում թանկացել են 14.5%, մասնավորապես, ոսկին` 16.5%, արծաթը` 22.2%, պլատինը` 8.3%, իսկ պալադիումը` 10.9%:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 377.51 | -0.37 |
EUR | 449.99 | -0.07 |
GBP | 517.38 | 1.04 |
CAD | 279.45 | 0.80 |
JPY | 24.62 | 0.26 |
CNY | 54.63 | -0.04 |
CHF | 492.90 | -0.48 |

