Արմինֆո. 2016 թվականի 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ կամ $ 8.2 մլն., տարեկան կտրվածքով ավելանալով 62.7%: Միայն երրորդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ $ 2.7 մլն, եռամսյակում արձանագրվել է մի փոքր անկում`3%, ինչը պայմանավորված է եղել երեք ընկերությունների շահույթի` 5-28% նվազումով: Իսկ մյուս երեքի մոտ արձանագրվել է դրական դինամիկա` 1-45%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, վեց ապահովագրական ընկերություններից 9 ամիսներին զուտ շահույթն աճել է չորսում, իսկ ամենամեծ չափերով` «ՌԵՍՈ» և «Ինգո Արմենիա» ընկերություններում` 2-5,4 անգամ (տարեկան):
Զուտ շահույթի մակարդակով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 1,7 մլրդ դրամ (տարեկան 65.3% աճ): Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 848.1 մլն դրամ (տարեկան աճը`2 անգամ) և երրորդն է «Նաիրի Ինշուրանսը»`652.6 մլն. դրամ (տարեկան աճը`36,8%): Նրանց հաջորդում են`«Արմենաիա Ինշուրանսը» - 301.5 մլն դրամ (տարեկան անկումը`24.7%), «ՌԵՍՈ» - 287.1 մլն դրամ (տարեկան աճը`5,4 անգամ) և «Սիլ Ինշուրանսը» - 78,3 մլն դրամ, տարեկան անկումը` 21,8%:
Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2,6%, մինչև 23.2 մլրդ դրամ ($ 48.8 մլն), և գրեթե նույն հարաբերակցությամբ ավելացել են նաև ապահովագրական հարուցումները` 2.4%, կազմելով 9.8 մլրդ դրամ ($ 20.7 մլն): Միայն երրորդ եռամսյակում պրեմիաներնն աճել են 14,1% (7.3 մլրդ դրամով), իսկ հատուցումները` 20% (3.6 մլրդ դրամով): Արդյունքում, ընդհանուր շահույթը 9 ամիսներին կազմել է 13.4 մլրդ դրամ, տարեկան աճը`2,8%, իսկ միայն երրորդ եռամսյակում`3,8 մլրդ դրամ, եռամսյակային 11% աճով: Շահույթի գծով առաջինն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 3,7 մլրդ դրամ (տարեկան անկումը`4,4%), որից 860,3 մլն.դրամը - երրորդ եռամսյակում: Երկրորդ և երրորդ տեղերում են «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները` 3.3 մլրդ և 2.7 մլրդ դրամ: Ընդ որում, շահույթի գծով առավել զգալի ցուցանիշներ են արձանագրել «Նաիրի Ինշուրանս» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները`տարեկան 35-40% աճ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.09.2016 թ. կազմել է 474.46 դրամ/դոլար):