Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շարունակում է գերակշռել արժութային բաղադրիչը, կազմելով 61.4% կամ 1.345 տրլն. դրամ, տարեկան աճը`9,7%, իսկ միայն երրորդ եռամսյակում նվազել է 0,5%: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկավորման ծավալը կազմել է 38,6%, բացարձակ արժեքի տարեկան աճը`8,3%, իսկ եռամսյակային աճը`1,7%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը մինչև հոկտեմբեր աճել է 7.7% տարեկան, հասնելով 2.190 տրլն. դրամի,իսկ եռամսյակային աճը կազմել է 0,9%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 9.2%, իսկ եռամսյակային կտրվածքով`1,6%, կազմելով 2.038 տրլն. դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը մինչև սեպտեմբեր համապատասխանաբար կազմել են`4,8% (նախորդ տարի`6,1%) և 2,1% (նախորդ տարի`2,2%): Ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.7%, իսկ եռամսյակում նվազել է 0.8%, կազմելով հոկտեմբերին`46 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերը նվազել են 14.2%, եռամսյակում`10.9%, մինչև 105,9 մլրդ դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կառուցվբածքում, ինչպես և առաջ, գերակշռում են երկարաժամկետ վարկերը, իսկ ժամկետանց վարկերի կառուցվածքում`նույնպես հունիսից գերակշռում են երկարաժամկետ վարկերը:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի սեպտեմբերին ձևավորվել է 17.25% մակարդակում (նախորդ տարի` 17.88%, իսկ նախորդ եռամսյակում` 16.66%): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016 թ. դրությամբ կազմել է 474,46 դրամ/դոլար: